Tuesday, 09 06 2026
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում

Գերմանիայի հայ երիտասարդները միացնում են երկու մշակույթները

2012-ի հունիսի 8-10-ը Կենտրոնական Գերմանիայի պատմական Շյոնինգեն քաղաքում Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) անցկացրել է իր ավանդական երիտասարդական եռօրյա հանդիպումը:

Սույն հանդիպումները, որոնք ԳԿԽ-ն 1987 թվականից սկսած տարեկան երկու անգամ անց է կացնում իր «Երիտասարդ Հայեր» ենթակառույցի միջոցով, այս անգամ նույնպես կազմակերպվել էր 2009-ից ԳԿԽ-ի նոր վարչության մշակած «Գերմանիային` հավատարիմ քաղաքացի, հայ Ժողովրդին ` նվիրյալ զավակ» ծրագրային դրույթին համապատասխան: Սույն ռազմավարությունից ելնելով` կազմակերպվում են հայ երիտասարդների ինքնությունը դարբնող հավաքներ, որոնք ներկայիս համաշխարհայնացման գործընթացում կարողանում են միատեղել հայաճանաչությունն ու աշխարհաճանաչությունը: Եռօրյա այս հանդիպումները այսօր դարձել են Գերմանիայում հայ երիտասարդների անհատական ինչպես նաև հավաքական ինքնության պահպանման ու զարգացման առանցքային միջոցառումներ, որոնք նշանակելի ծառայություն են մատուցում թե´ Գերմանիայի հայ համայնքին և թե´ հայ-գերմանական հարաբերությունների զարգացմանը:

Շյոնինգեն քաղաքը պատահական ընտրության արդյունք չէր. պատմահամեմատական խորհուրդ կար քաղաքի նախապատվության համար. հենց այստեղ էր, որ 1995թ հնագետ դր. Հարթմութ Թհիմենը 10-15 մետր խորությունից պեղեց ու հայտնաբերեց հին քարեդարյա մարդու` Հոմո էրեքտուսի կողմից 400.000 տարի առաջ սոճու փայտից պատրաստած 1,8-ից մինչև 2,5 մետր հասնող, երկու ծայրերից լավ սրված նիզակներ, որոնք, համարվելով ամբողջական տեսքով պահպանված աշխարհի ամենահին որսորդական զենքերը, ստիպեցին մեզ հիմնովին փոխել մեր պատկերացումները նախնադարյան մարդու մշակութային ու սոցիալական զարգացումների մասին ու վերաշարադրել Եվրոպայի պատմության դասագրքերը: ԱյԺմ կարելի է պատկերացնել հաճախ սեփական պատմահայեցողությամբ մեծացող հայ երիտասարդի մտքի ու զգացումների պոռթկումը: Չէ՞ որ բազմաթիվ հետաքրքիր դրվագներով հայտնի, իր` Հայաստանի հազարամյակների պատմության համեմատ երիտասարդ թվացող Եվրոպան այԺմ արդեն նոր կերպարով է ներկայանում, որին ինքը տեղում անձամբ տեսնում ու շոշափում է, զուգադրում հայկականը գերմանականին:

Հանդիպման ծրագիրը բնորոշվում էր երկու կաևոր առանձնահատկությամբ. հաշվի առնելով հայ տպագրության 500-ամյա հոբելյանը և Յունեսկոյի կողմից այս տարի Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման փաստը, ԳԿԽ-ն Գերմանիայի հայ համայնքի համար տարին հռչակեց այստեղ Հայկական գրադարան և արխիվ հիմնելու տարի: «Հայ Ակադեմիականների Միություն-1860» գիտամշակութային կազմակերպության կողմից տարիներ առաջ մանրակրկիթ մշակած սույն ծրագիրը այԺմ իրականություն է դարձնում ԳԿԽ-ն: Այս նշանաբանի տակ էլ անցկացվեց հերթական երիտասարդական հավաքը:

500-ամյա հոբելյանի և Երևանի` գրքի համաշխարհային մայրաքաղաքի մասին «Հայ գրքի 500-ամյա հոբելյանը Գերմանիայում» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ պրոֆ. Արմենուհի Դրոստ-Աբգարյանին փոխարինած Հերմինե Բուխհոլց-Նազարյանը, որը ներկաներին մանրամասն ծանոթացրեց հայ գրքի տպագրության պատմությանն ու Գերմանիայի Հալլե քաղաքում պրոֆ. Ա. Դրոստ-Աբգարյանի ղեկավարած «Մեսրոպ-հայագիտական կենտրոնի» կողմից այս տարի կազմակերպած հայ գրքի ցուցահանդեսին, որտեղ ներկայացված էին Հայաստանից բերված միջնադարյան Հայաստանի տպագիր բազմաթիվ գանձեր: Հաջորդ դասախոսությունը պատրաստել էր երիտասարդ պատմաբան Մարինե Խլղաթյանը, ով մանրամասն ներկայացրեց հայ հեթանոսական մշակույթը և սփյուռքահայ երիտասարդներին պատմեց իր հայրենի Արթիկի շրջանի Պեմզաշեն գյուղում դեռևս պահպանված հեթանոսական տոների ու սովորույթների արձագանքների մասին:

ԳԿԽ-ի վարչության երիտասարդական հարցերի պատասխանատու դր. Ասպետ Անթապլյանը համոզված է, որ «ինքնահաստատման տանող ամենակարճ ճանապարհը ինքնաճանաչումն է»: ԳԿԽ-ի երիտասարդական եռօրյա հանդիպումներին թերևս կարելի է նաև մանկավարԺական ուրույն մեթոդ անվանել, քանզի կազմակերպիչները կարողանում են հաշված օրերի ընթացքում երիտասարդներին փոխանցել հայոց պատմության ու մշակույթի բազմաթիվ կարևոր փաստեր ու տեղեկություններ, ձգտում նրանց կրթության մեջ լրացնել այն բացը, որը չի փակում գերմանական կրթական համակարգը:

Եռօրյա հանդիպման հաջորդ ինքնատիպ դրվագը Շյոնինգենի քաղաքապետի այցելությունն էր հայ երիտասարդներին: Այցելությանը նախորդած երեկոյի ու գիշերվա ընթացքում ԳԿԽ-ի ատենադպրուհի Սոնա Հակոբյանը նկարեց մի գեղաշուք նկար, որը քաղաքապետարանի կենտրոնական սրահում կախված տեսնելու ցանկությամբ հունիսի 10-ի առավոտյան Երիտասարդ Հայեր հանձնախմբի անդամներ Յեղշա Բաքրջյանն ու Արամազդ Սարգիս-Կարապետյանցը հանձնեցին քաղաքապետ Հենրի Բեսեկեին: Նկարը շատ խոսուն էր, հագեցած ուրույն պատկերներով, որոնք մտահաղացվել էին հեղինակի ու հավաքի մասնակիցների կողմից: Նկարում հայկական բնաշխարհի (Արարատ, փշատենի, ծիրան, նուռ), հայ արվեստի (Զվարթնոցի տաճար) և Գերմանիայում պատմական հայտնի դեմքեր դարձած հայ անհատականությունների (կայսրուհի Թեոֆանու, Գերմանիայում Նիկոլաուսի տոնը հաստատած հայ իշխանուհի, գործարար Չիլինգհիրյան, ՉԻԲՕ կոնցեռնի համահիմնադիր ու իր անունով անվանակոչող), եռամիությունն էր, զուգակցված հյուրընկալ քաղաքի պատմությունն (քաղաքի եկեղեցի) ու ներկան (քամու ուԺը էլեկտրականության վերածող պտտվող հզոր աշտարակներ) խորհրդանշող առավել փոքրածավալ պատկերներով: Հայերին և գերմանացիներին բնորոշող այս խորհրդանիշներին միավորում էր երկու երկրների դրոշների հարակցությունը: Գերմանիայում հայկական խորհրդանիշների վերհանումն ու տարածումը բացի ուսուցողական ու ճանաչողական մեծ արԺեք ներկայացնելուց, ունի քարոզչական մեծ նշանակություն և Ժողովրդական լայն զանգվածների հարթության վրա բարձրացնում է հայ Ժողովրդի ընդհանուր հեղինակությունը, նպաստում Գերմանիաում հայերի ու հայկական կառույցների ավելի արդյունավետ ու հաջող գործունեությանը: Քաղաքագլխի հետ հանդիպումը տևեց մի քանի Ժամ և ավարտվեց ԳԿԽ-ի վարչության կողմից պարոն Բեսեկեին ներկայացված հետագա համագործակցության կոնկրետ առաջարկների դրական ընդառաջումով: Համոզված ենք, որ ԳԿԽ-Շյոնինգենի քաղաքապետարան համագործակցության հաջող զարգացումների մասին, հետագա հոդվածներում դեռևս առիթներ կունենանք անդրադառնալու:

Հավաքի փակմանը նախորդած Ժամերին մասնակիցներն ամփոփել են եռօրյա ծրագիրը, ներկայացրել հաջորդ հավաքի տեղի ու թեմայի մասին առաջարկներ և ընտրել ԳԿԽ-ի Երիտասարդ Հայեր 7 հոգուց բաղկացած հանձնախմբի նոր վարչություն, որը ԳԿԽ-ի վարչության հետ միասնաբար գալիք երեք տարիների ընթացքում պետք է կազմակերպի երիտասարդական հաջորդ հանդիպումները:

Իսկ հայ երիտասարդների ուսումնամշակութային ու հանգստի ավանդական ծրագրին ծանոթանալու եկած շրջանային կենտրոնական թերթի լրագրող տիկին Մելանի Շփեխթը չթաքցնելով իր հիացմունքը Braunschweiger Zeitung-ի հաջորդ օրվա (12.06.2012) համարում անդրադառնում է հանդիպման երևույթին և քաղաքապետարանին նվիրած գեղազարդ նկարին` արձանագրելով հետևյալը. «Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը երիտասարդ աղջիկներին ու տղաներին հրավիրել էր Շյոնինգեն: Նրանք քայլում են երկու մշակույթների հետքերով… Երիտասարդ հայերը Շյոնինգենից մեկնում են շրջանի մասին ամբարած հարուստ գիտելիքներով` քաղաքին թողնելով մի փոքրիկ Հայաստան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում