Ինչպես հայնում է Բելգիայի երկաթուղային գնացքի ազգային ասոցիացիան, Ֆրանսիայի և Բենիլյուքսի երկրների միջև գործող TGV Nord և Thalys արագընթաց գնացքների ժամանակացույցը խախտվել է, և դարձել անգործունակ այն բանից հետո, երբ գողացվել է մի քանի հարյուր մետր պղնձե մետաղամալուխ:
Վերջին տարիներին նմանատիպ գողություններն Արևմտյան Եվրոպայում շատացել են, որը ստեղծում է լուրջ խնդիրներ անվտանգության համար: Երկաթուղային մետաղները գողանում են, որպեսզի հանձնեն երկաթյա թափոնների ընդունման կետերում` մեծամասամբ Արևելյան Եվրոպայում:
Երեքշաբթի օրը տեղի ունեցած գողության հետևանքով գնացքները նշանակված վայր են հասնում կես ժամ ուշացումով:








































