Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ի՞նչ է ուզում Քոչարյանը

Իրադարձությունները Հայաստանի իշխանական շրջանակներում, ըստ երևույթին, զարգանում են տարերայնորեն, և որևէ մեկը չի կարողանում դրանք վերահսկել:

Այնպիսի տպավորություն է, որ բոլորն ընդամենը փորձում են վազել դրանց հետևից: Համենայնդեպս, վերջին օրերին զարգացումները արտահայտվեցին բավական հետաքրքիր դինամիկայի մեջ:

Սերժ Սարգսյանը փետրվարի 4-ին մեկնեց Մյունխեն, որտեղ փետրվարի 4-6-ը տեղի ունեցավ գլոբալ անվտանգության քաղաքականության հարցերով ամենամյա համաժողովը: Այդ հեղինակավոր համաժողովում Սերժ Սարգսյանի ներկայության միակ առարկայական իմաստավորումը հանդիպումն էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:

Այդ հանդիպումից հետո հանկարծ հրապարակվում է WikiLeaks-ի Հայաստանին վերաբերող հերթական նյութերի խմբաքանակը` Հայաստանի ԱՄՆ դեսպանատնից Պետդեպարտամենտ ուղարկված փակ նամակների մասին տեղեկատվությամբ: Դրանց առանցքում Հայաստանի մարմնավաճառությունն է և այդ համատեքստում գլխավոր դատախազությունը:

Մինչ WikiLeaks-ը հրապարակ է հանում Հայաստանում գլխավոր դատախազության խնդիրը, երկարատև լռությունից հետո հրապարակ է իջնում Հովիկ Աբրահամյանը ու որոշում ԱԺ-ում ճեպազրույց անել լրագրողների համար` անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական անցուդարձին: Աբրահամյանը հայտարարում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի դնի թեկնածությունը 2013 թվականի նախագահի ընտրությանը, իսկ իր խնամի Գագիկ Ծառուկյանն էլ շուտով կհստակեցնի իր դիրքորոշումը Սերժ Սարգսյանի թեկնածությանը սատարելու հարցում: Այլ կերպ ասած` Հովիկ Աբրահամյանը կարծես թե իր խնամի Ծառուկյանին ակնարկում է, որ թող հույսը Ռոբերտ Քոչարյանի վրա չդնի և «քարը փեշից» թափի ու սատարի Սերժ Սարգսյանին` ավելորդ գլխացավից խուսափելու համար:

Նույն օրը «Ռեգնում» ռուսական գործակալությամբ ուշ երեկոյան լուր է հրապարակվում այն մասին, որ Սերժ Սարգսյանն այդ օրը հրավիրել է կոալիցիայի խորհրդի նիստ և առաջարկել, որ ինչ-որ արձանագրություն ստորագրեն 2012 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կոալիցիոն ֆորմատը պահպանելու մասին: Ըստ «Ռեգնումի»` Ծառուկյանը ընդդիմանում է այդ առաջարկին և նույն օրը գիշերն իսկ մեկնում է Մոսկվա, որտեղ արդեն իսկ գտնվելիս է լինում Ռոբերտ Քոչարյանը, ով, ըստ «Ռեգնումի», հանդիպել է Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական շրջանակների հետ:

Հետո փետրվարի 8-ի, այսինքն` երեկ առավոտյան տարածվում է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը «Մեդիամաքսին», որտեղ նա հայտարարում է, որ 2003 և 2007 թվականի ընտրություններում ինքն է մեկ առ մեկ հավանություն տվել ՀՀԿ նախընտրական ցուցակներին և ինքն է գործադիր իշխանության կադրերով ուժեղացրել ՀՀԿ-ն, ինչը նույնն է թե` Սերժ Սարգսյանին:

Քոչարյանի ակտիվացումը հատկապես հետաքրքրական է WikiLeaks-ի նոր բացահայտումների ֆոնին, որոնք վերաբերում են նաև Հայաստանում տեղ գտած քրեական ռազբորկաներին: Ըստ ամենայնի, Քոչարյանը դրանցում կամ լուրջ վտանգ է տեսնում իր համար, կամ էլ համարում է, որ դրանք զգալիորեն թուլացնում են Սերժ Սարգսյանին, և այժմ իսկական ժամանակն է նրա դեմ գրոհ կազմակերպելու և երեք տարվա ընթացքում կորցրած իշխանական ազդեցությունը վերականգնելու համար:

Ակնհայտ է, որ Հայաստանն այդպիսով գտնվում է բավական վճռորոշ զարգացումների շեմին: Դա ամենևին չի նշանակում, որ իրադարձությունները կարող են զարգանալ բուռն կերպով: Խնդիրն այն է, որ կարծես թե հասունանում է կարևոր որոշումների պահը` թե՛ իշխանության, թե՛ Ռոբերտ Քոչարյանի և այդ համատեքստում էլ նաև ընդդիմության համար:

Այդ առումով պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո տեղի է ունենում ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ասուլիսը, որտեղ նա Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան հնարավոր հակասության մասին հարցին ի պատասխան` ակնարկում է, որ նախընտրական ժամանակաշրջան է, և մարդիկ պետք է կողմնորոշվեն, թե որ ճամբարում են գտնվում: Եթե Դաշնակցությունն է արդեն ակնարկում Քոչարյանին, որ կողմնորոշվելու ժամանակն է, դա արդեն իսկ վկայում է, որ ժամանակ չի մնացել որոշում կայացնելու համար: Թե ե՞րբ կոնկրետ ականատես կլինենք կայացված որոշումների նյութականացմանը կամ ֆիզիկական դրսևորմանը` արդեն այլ հարց է:

Հնարավոր է, որ որոշումների մի մասը լինի ոչ թե ակտիվ գործողություններ սկսելը, այլ դրանցից ձեռնպահ մնալը: Այդ տեսանկյունից երևի թե բավական բան կորոշի Սերժ Սարգսյանի առաջիկա այցը Մոսկվա, որի մասին նա ասել էր «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում, երբ նշել էր, որ բավական երկար ժամանակ` մոտ 25, օր չի եղել Մոսկվայում և պատրաստվում է առաջիկայում այցելել այնտեղ: Սակայն այն, որ դեռևս հայտնի չէ կոնկրետ ժամկետ` վկայում է, որ Ռուսաստանը դեռևս դուռը փակ է պահում Սարգսյանի առաջ: Ըստ երևույթին, այնտեղ դեռ Քոչարյանին են լսում, իսկ հետո կգա Սարգսյանին լսելու հերթը: Դրանից հետո էլ Ռուսաստանը երևի թե իր որոշումը կկայացնի: Սակայն որոշումը հազիվ թե գտնվի Սարգսյան, թե Քոչարյան դիլեմայի տիրույթում: Ըստ ամենայնի, որոշումը կվերաբերի նրան, թե Սերժ Սարգսյանից Ռուսաստանն ի՞նչ գին է պահանջելու Քոչարյանի «ռևանշիստական» նկրտումներից նրան զերծ պահելու համար:

Այսինքն` ամենայն հավանականությամբ, Ռոբերտ Քոչարյանն իրականում որևէ շանս չունի ներկայիս ընտրական փուլում իշխանության վերադառնալու համար: Նրան, ըստ ամենայնի, պարզապես օգտագործում են Սերժ Սարգսյանի դեմ որպես մահակ: Քոչարյանն էլ, թերևս, հույս ունի, որ կարող է այդ պահն օգտագործել այնպես, որ իրեն խաղից հանելն այլևս հնարավոր չլինի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ դրա համար նրան «մարզահագուստ» է պետք որևէ քաղաքական ուժի տեսքով: Իսկ այդ ուժը չկա: Դաշնակներն ասում են, թե 1999 թվականից ի վեր իրենց հայտարարությունները հանելու են, որ ցույց տան իրենք ինքնուրույն ուժ են, իսկ «Բարգավաճ Հայաստանն» էլ Ռոբերտ Քոչարյանին դնում է ՀՀԿ վրա: Իսկ Քոչարյանին մնում է միայն դժգոհել ՀՀԿ «որոշ գործիչների կարճ հիշողությունից» և ինչ-որ հարցազրույցների միջոցով տարին մեկ հիշեցնել իր մասին: Մինչդեռ դա ոչ այնքան ընդգծում է Քոչարյանի ուժն ու ազդեցությունը, որքան նրա անօգնականությունը, քանի որ նա արդեն երեք տարի է պարբերաբար ինչ-որ թեմաներով հարցազրույցներ է տալիս, բայց ի վերջո թե յուրայինների, թե «օտարների» համար չի համարձակվում տալ գլխավոր հարցի պատասխանը` ի՞նչ է ինքն ուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում