Al-Jazeera-ն այսօր փոխանցել է Ուսամա բեն Լադենի ելույթը, որտեղ Ալ-Ղաիդայի առաջնորդը պահանջում է Ֆրանսիայից թույլատրել մուսուլման կանանց գլխաշոր կրել: Նա նշել է, որ կա հստակ ծրագիր Ֆրանսիային պատժելու համար, եւ Նիգերում 5 ֆրանսիացիների առեւանգումը հենց այդ ծրագրի մի մասն է: Բեն Լադենը նաեւ պահաջել է Ֆրանսիայի իշխանություններից դուրս հանել զորքերը Աֆղանստանից:
Հիշեցնենք, որ Եվրոպայում վերջին շաբաթների ընթացքում զգուշացնում են ահաբեկչությունների մասին, եւ ըստ երեւույթին, Բեն Լադենի ելույթն էլ պատահականություն չէ: