Չնայած այն բանին, որ «Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի և Կառլոս Տևեսի միջև այլևս տարաձայնություններ չկան, թիմի մարզչական կազմը պատրաստվում է վաճառել ֆուտբոլիստի տրանսֆերն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Արգենտինացի հարձակվողն ամենայն հավանակնությամբ կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: The Daily Mail-ի տեղեկացմամբ` «քաղաքայիններն» իրենց ֆուտբոլիստի ծառայությունների դիմաց ցանկանում են ստանալ 25 մլն ֆունտ:
Գործարքի կայացման դեպքում ստացված հասույթը կօգտագործվի «Արսենալ»-ի հարձակվող Ռոբին վան Պերսիի իրավունքների գնման նպատակով:









































