«Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն, «Ֆերրարի»-ի իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն դարձավ Եվրոպայի Գրան պրիի հաղթող: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Լոտուս»-ի ֆինն պիլոտ Կիմի Ռայկոնենը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մերսեդես»-ի ներկայացուցիչ Միխայել Շումախերը: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը`
1. Ֆերնանդո Ալոնսո («Ֆերրարի») – 57 շրջան
2. Կիմի Ռայկոնեն («Լոտուս») +6.4
3. Միխայել Շումախեր («Մերսեդես») +12.6
4. Մարկ Ուեբեր («Ռեդ Բուլ») +13.6
5. Նիկո Հյուլկենբերգ («Ֆորս Ինդիա») +19.9
6. Նիկո Ռոսբերգ («Մերսեդես») +21.1
7. Փոլ դի Ռեստա («Ֆորս Ինդիա») +22.8
8. Ջենսոն Բատոն («Մաքլարեն») +24.6
9. Սերխիո Պերես («Զաուբեր») +27.7
10. Պաստոր Մալդոնադո («Ուիլիմաս») +34.6