Ինչպես տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը, այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի միջև:
«Դմիտրի Մեդվեդևն ու Սերժ Սարգսյանը քննարկել են ռուս-հայկական համագործակցության, ինչպես նաև երկկողմ հետագա շփումների գրաֆիկը: Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ: