Քրիս Համֆրիսը իր նախկին զուգընկերուհի Մայլա Սինանային ասել է, որ իմացել է, որ Քիմ Քարդաշյանը դավաճանում է իրեն Քանյե Ուեսթի հետ, քանիոր վերջինս ներկա չի եղել Քրիսի ու Քիմի հարսանեկան արարողությանը: Այս մասին TMZ-ին հայտնել են Մայլային մոտ աղբյուրները: Հաղորդվում է, որ Քրիսն ասել է, որ եթե Քիմի ողջ ընտանիքը Քանյեին համարում է ընտանիքի շատ մոտ ընկեր, ապա ինչու այդ մոտ ընկերը ներկա չի եղել հարսանիքին: Աղբյուրները նաև հայտնում են, որ Քրիսը Մայլային ասել է, որ իր հետ «խաղացել են», և իրեն չափազանց վատ է զգացել, երբ իմացել է Քիմի ու Քանյեի միավորման մասին:














































