Tuesday, 23 04 2024
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Անահիտ Բախշյանի հայտարարությունը

«Հանրապետական» կուսակցության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հանրապետության գործող նախագահն առաջին անգամ երկրի առաջընթացի խոչընդոտ հայտարարեց կոռուպցիան և կաշառակերությունը` որպես նորություն: Հիշեցնեմ, որ անցած 19 տարիների ընթացքում գործող իշխանություններին կոռուպցիայի և կաշառակերության մեջ մեղադրել են այդ տարիներին իրենց ընդդիմություն հայտարարած տարբեր քաղաքական ուղղվածություն ունեցող ուժեր, որոնք փոխնիփոխ եղել են իշխանություն:

Տարիներ շարունակ իրար մեղադրելով նույն մեղքերի մեջ` իշխած և իշխող քաղաքական ուժերն էլ մի օր պետք է հայ ժողովրդին պատասխան տան այսօրվա դաժան իրականության` սոցիալական ծանրագույն, անմարդկային պայմանների, Արցախի խնդրի և արտաքին քաղաքականության շարունակական ձախողումների, մենաշնորհային հրեշավոր տնտեսության և տարեցտարի Հայաստանի միջազգային վարկանիշը տարբեր առումներով գցելու համար:
Մի օր լսում ենք գործող նախագահի` կոռուպցիան ու կաշառակերությունը վերացնելու հանձնարարականի մասին, մի քանի օր հետո` վերահսկողության դեպարտամենտի ղեկավարի և վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների հաշվետվությունները, որտեղ տառացիորեն բոլոր ոլորտների վերաբերյալ արձանագրվել են պետական բյուջեից միլիոններով անարդյունավետ ծախսեր, յուրացումներ և տարբեր տեսակի չարաշահումներ, ու ոչ մի հետևանք տվյալ բնագավառները տապալող պաշտոնյաների համար (կենսաթոշակային հիմնադրամ, գիտության պետական կոմիտե, սոցապ, քաղաքաշինության նախարարություն, մարզպետներ, գյուղապետեր և այլն): Ցանկացած իրավական պետության մեջ նման խախտումների համար պատասխանատու պաշտոնյաները պատժվում են օրենքով: Մեզ մոտ կարծես օրենսդրությունը պատիժ չի սահմանել այդքան դժվարությամբ հավաքվող բյուջեն անարդյունավետ ծախսելու համար, որը գողությունից ոչնչով չի տարբերվում, չի սահմանել պետբյուջեի միջոցները յուրացնելու համար, որը իսկական գողություն է, չի սահմանել պետական ծրագրերը տապալելու, պետական վարկային միջոցները փոշիացնելու համար, որոնք մեր կողմից մեր թոռներին ժառանգած պարտքերն են: Չեմ չափազանցում, որովհետև ասված յուրաքանչյուր որակում կարող եմ համեմել բազմաթիվ փաստերով, որոնց մասին անընդհատ բարձրաձայնում ենք ոչ միայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներս ու մեր գործընկերները, այլև համեմատաբար ազատ մամուլն ու երբեմն` նույնիսկ հեռուստատեսությունը:
Իմանալով հասարակության մեջ մեր քաղաքական իշխանության, կոալիցիայի վստահության նվազ պաշարի մասին` 2007թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ «Ժառանգությունն» առաջարկեց Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնը վերապահել ընդդիմությանը, չընդունվեց: Ինչից է վախենում իշխանությունը` չընդունելով այս առաջարկները, եթե իսկապես ուզում է պայքարել պետությունը կործանող այդ երևույթների դեմ:

Բոլորիս համար ակնհայտ են նման սին հայտարարությունների և իրականության անհամապատասխանությունը` կաշառակերությունն ու կոռուպցիան ծնվում են իշխանական վերնախավում և կոծկվում նույն` իշխանության վերնախավի կողմից, որովհետև նպատակը ոչ թե դրանք վերացնելն է, այլ ամեն գնով վերարտադրվելը: Անթույլատրելի է նախագծել նոր մարտի մեկեր:

Ժամանակն է իրականությանն արձագանքել իրական բարեփոխումներով և ոչ թե որևէ վստահություն չներշնչող հայտարարություններով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում