Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Կոմսոմոլներն ինձ չեն հուսահատեցնում, այլ զվարճացնում են

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի անդամ Արմեն Օհանյանը:


– Արմեն,  վերջին երեքուկես տարվա ընթացքում դու միշտ մասնակցել ես Համաժողովրդական շարժման կազմակերպած հանրահավաքներին ու ակցիաներին, եղել իրադարձությունների կիզակետում: Սպասելի՞ էր, որ ընդվզման այդ բուռն վերելքին կհաջորդի պասիվության շրջանը:


-Հարցադրումն իր մեջ արդեն պատասխան է պարունակում: Դու ասում ես, որ կա պասիվություն: Ընդհակառակը: Ես հիմա, որպես ՀՀ քաղաքացի,  ավելի ակտիվ եմ, շատ ավելի փորձառու, քան` այն բուռն վերելքի օրերին: Կարծում եմ` այն օրերին մեր արձագանքն ավելի հախուռն ու հուզական էր: Այսօր այդ ակտիվությունը ոչ թե նվազել է, այլ ցրվել, տեղափոխվել է` ասենք Facebook սոցիալական ցանց:  Երևանում այսքան շատ ակցիաներ, պիկետներ, երթեր և այլն երբեք չեն եղել, ՀԱԿ-ի երիտասարդները շարունակում են մասնակցել պիկետների, քաղաքացիական նախաձեռնություններով են հանդես գալիս: Սրանից զատ, պայքարում են սպանված զինծառայողների հարազատները, բազմաթիվ խմբեր, որոնց իրավունքները ոտնահարվել են: Կարծում եմ, որ քաղաքացիական ակտիվության դրսևորման միակ ձևը ամեն օր հանրահավաքներ կազմակերպելը չէ:


-Երբ որևէ երկրում հեղափոխություն է լինում, Հայաստանում սկսում են անմիջապես քննարկել` այդ ալիքը մե՞զ էլ կհասնի, թե՞ ոչ: 2003թ., երբ հեղափոխություն եղավ Վրաստանում, մեզ մոտ սկսեցին նախանձով նայել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին: Հիմա էլ արաբական աշխարհում տեղի ունեցող գործընթացներն են ոգևորել ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մեր հանրությանը: Իշխանություններն էլ միաբերան հայտարարում են, որ մենք սոցիալական բունտ անող ժողովուրդ չենք:


– Բնական է, որ մեր իշխանությունները պետք է դեմ լինեն ցանկացած ընդվզման: Դրա մասին նույնիսկ չարժե խոսել: Ինչ վերաբերում է ընդդիմադիր տրամադրություններին. կա տարբերություն` ակտիվության և ալիքի միջև: Ալիքը բարձրանում է որոշակի քաղաքական իրավիճակներում: Երբ քաղաքական իրավիճակը փոխվի, այդ ալիքն էլ կբարձրանա: Ակնհայտ է, որ ժողովրդի դժգոհությունը հետզհետե աճում է, և ալիք Հայաստանում կարող է բարձրանալ ցանկացած պահի, այլ հարց է, թե ուր կտանի մեզ այդ ալիքը:


– Չե՞ս կարծում, որ մեր հանրության մի հատվածը հիասթափվել է նաև Հայ ազգային կոնգրեսից:


– ՀԱԿ-ը միակ կենսունակ ընդդիմադիր քաղաքական ուժն է այսօրվա Հայաստանում, կարելի է ասել, որ իրենով է պայմանավորված շատ անգամ քաղաքական դիսկուսն ընդհանրապես: Ինչ վերաբերում է հիասթափվելուն. ես, օրինակ, երբ դուրս եմ եկել պայքարի, երբևէ չեմ մտածել, որ իշխանափոխությունը լինելու է, ասենք, փետրվարի 19-ին, ժամը 11-ին կամ դրանից մի քանի ժամ անց: Մարդը, որը դուրս է եկել պայքարի հանուն ժողովրդավարության կամ հանուն ազատության վերջնաժամկետ չի դնում իր առաջ:


– Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը մի առիթով կարծիք էր հայտնել, որ ժամանակն է, որպեսզի ստեղծվի մտքերի, կարծիքների փոխանակման դաշտ, և մեր պայքարը պետք է շարունակվի մտավոր ոլորտում: Ինտերնետային կայքերում, սոցիալական ցանցերում ընթացող բանավեճերն ու առաջարկները, տեսակետների բախումները գոհացնո՞ւմ են քեզ:


– Առանձնապես բանավեճ չեմ տեսնում, այդ տեսակետից մեծ փոփոխություններ էլ չեմ տեսնում: Որոշ փոփոխություններ, հատկապես երիտասարդության շրջանում, անշուշտ, եղել են: Ըստ էության, բանավեճը մնացել է նույնը: Մարդիկ կան, որոնք շարունակում են մնալ այն կարծիքին, որ Հայաստանը պետք է ներսից ուժեղանա նոր բացվի աշխարհի առաջ, և կան մարդիկ, որոնք  կարծում են, որ չի կարող ուժեղանա մինչև չբացվի: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման շուրջ ոչ մի նոր մոտեցում էլ չկա: Այն երկու կարծիքները, որոնք ժամանակին հնչել են, դրանք էլ շարունակում են մնալ արդիական: Երրորդ կարծիքը չկա ու ըստ էության չի էլ լինելու:


– Իսկ քեզ չի՞ հուսահատեցնում, որ, թեև քսան տարուց ավելի է, ինչ Սովետմիությունը գոյություն չունի, բայց անկախ Հայաստանում էլ շարունակում են «եղանակ» ստեղծել ջահել կոմսոմոլները:


– Չեմ մտածում նրանց դեմ պայքարելու մասին: Երբ համակարգը փոխվի, նրանք իրենք իրենց կվերանան կամ էլ կկերպարանափոխվեն: Նրանք ինձ ոչ թե հուսահատեցնում, այլ` զվարճացնում են: Ես միայն զավեշտով եմ հետևում նրանց մտքի աննախադեպ թռիչքներին: Կարծում եմ, որ նրանք նույն մոլեռանդությամբ պատրաստ կլինեն ծառայելու նոր համակարգին, այլ հարց է, թե ինչքանով նոր համակարգը նրանց որդեգրելու ցանկություն կունենա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում