Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջո Հարթն իր թիմի ավագ Սթիվեն Ջերարդին իսկական պրոֆեսիոնալ, առաջատար և ոգեշնչող է անվանել:
«Ջերարդն իսկական առաջատար է: Նա հաղթանակների է ոգեշնչում: Գիտեմ, որ Ջերարդն ակնկալիքներ ունի իմ խաղից, ինչն ինձ համար մեծ նշանակություն ունի: Սթիվենի կողքին ցանկացած ֆուտբոլիստ մեծ առաջընթաց կարող է գրանցել:
Ջերարդը երբեք հենց այնպես չի քննադատում, նա անպայման օրինակներ կբերի: Մեր թիմի ավագն իսկական պրոֆեսիոնալ է»,- բրիտանացի լրագրողները մեջբերում են Հարթի խոսքերը:









































