Հինգ մարդ զոհվել և առնվազն 30-ը վիրավորվել է Կոլումբիայում, երբ ուղևորներով ավտոբուսն ընկել է 200 մ խորությամբ անդունդը:
Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ վաղ առավոտյան: Պատահարի պատճառները դեռ հայտնի չեն: Հայտնի է, որ ավտոբուսը ճանապարհից դուրս է եկել:
Տուժածները հասցվել են հիվանդանոց:









































