Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Ի՞նչ խնդրով են դիմում բարձրյալին մեր պատգամավորները

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, ինչպես նշել էինք, «բարձրագույն մարմիններին իրենց պահանջներն ուղղեցին» 14 պատգամավորներ։

Արտաշես Գեղամյանի անունից նրա կուսակից ԱԺ պատգամավոր Արա Սիմոնյանը հարց բարձրացրեց ոռոգման ջրի սակագնի իջեցման մասին, ինչի արդյունքում գյուղացիները շատ հող կմշակեն և կկարողանան ծախսերը փոխհատուցել։

Տաճատ Վարդապետյանը իր ելույթի սկզբում հիշեցրեց գայլը գառան մորթիով քառյակը և ահազանգեց, թե խելքի աշեցեք` անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ղարաբաղյան հանձնաժողովի ստեղծմանը։ Նրա խոսքերով, քաղաքակիրթ մարդկությունը հույս ուներ, որ թուրքը կմարդանա, բայց`իզուր։ Նրա դիտարկմամբ, Ղարաբաղի մեռյալ հանձնաժողովի ծնումը դիվանագիտական հարված էր, որը վերակենդանանում է արյունոտ բերանով։

Հաջորդը ելույթի խոսքով ներկայացավ ՕԵԿ պատգամավոր Արծրուն Աղաջանյանը և ասաց, որ եթե նախորդ ելույթ ունեցողը թույլ տա, նրա ելույթը ԵԽԽՎ-ում կընթերցի, իսկ Արծրուն Աղաջանյանի խնդրանքը կառավարությանը այն էր, թե ե՞րբ կվերսկսվի Շիրակի Վարդական համայնքի դպրոցի շինարարական աշխատանքը։

ՀՀԿ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը իր ելույթում հիշեցրեց Սերժ Սարգսյանի այցը Կիպրոս և նշեց 3 բացառիկ կետեր, որոնք ձեռք բերվեցին այդ այցի ընթացքում։ Կիպրոսի Հանրապետությունը հայ-թուրքական ձախողումը թողնում է Թուրքիայի վրա, Ղարաբաղի կարգավորման հարցը դնում ազգերի ինքնորոշման վրա։ Երրորդ` ՀՀ-ն առաջին անգամ է նման հռչակագիր կնքում և դրանով Սերժ Սարգսյանը ֆունդամենտալ հարված է հասցնում Թուրքիային։ Կարեն Ավագյանին մտահոգել է այն հարցը, թե ինչու է վերջերս մամուլը եթե-ներով անում իր հարցադրումները, նա անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչու են ճանապարհները բերում նախագահական նստավայր, սակայն քանի որ Կարեն Ավագյանի ելույթը մեսիջ էր` ուղղված որոշ քաղաքական մարմինների, դրան առանձին կանդրադառնանք։

ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, իրենց կուսակցության վարկանիշը հաշվի չառնելով հանդերձ, այս անգամ էլ բարձրացրեց գյուղտեխնիկան պարտադիր ապահովագրումից հանելու հարցը , իսկ նրա կուսակից Խաչիկ Հարությունյանը անդրադարձավ ՄԱԿ-ի հունվարյան հայտարարությանը` ցորենի, կաթի, շաքարավազի գների բարձրացման հետ կապված և առաջարկեց, որ պետք է տվյալ արտադրանքը զարգացնել և հողագործության հետ կապված բոլոր պարագաներով գյուղացու կողքին կանգնել։

Մեկ այլ ՕԵԿ-ական` Գագիկ Բաղդասարյանը, խոսեց ձայներիզների վաճառքի անհատ ձեռներեցների մասին, որ ԱԺ ընդունած օրենքի համաձայն` շուրջ 5000 մարդ կդառնա գործազուրկ։

Ելույթներն ամփոփեց Վիկտոր Դալլաքյանը` խոսելով անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգության մասին և մտահոգություն հայտնելով, որ 2010 թվականի Հայաստանում սեռական ոտնձգության է ենթարկվել 100 անչափահաս։ Նա առաջարկեց օրենսգրքում փոփոխություն կատարել և պատիժ սահմանել 2-5 տարի պատժամիջոցի կիրառմամբ, նաև հիշեցրեց, որ որոշ երկրներում նման հանցագործությունների համար պատժում են վիրահատական եղանակներով ամորձահեռացմամբ` հավելելով, որ այդ հարցում պետք է առաջնորդվել «դրակոնյան» կանոններով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում