Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ` գերծանր քաշային բռնցքամարտիկ Քրիս Արեոլան հրաժարվել է մենամարտել IBF, WBA, WBO և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ:
Ամենայն հավանականությամբ, Արեոլայի որոշման պատճառն այն է, որ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն սեպտեմբերի 8-ին Մանուել Չարի հետ կայանալիք մենամարտից հետո կարող է ավարտել իր մարզական կարիերան:
Եթե Վիտալին իրոք հրաժեշտ տա մեծ բռնցքամարտին և թափուր թողնի իր գոտին, չեմպիոնության համար կպայքարեն WBC-ի վարկանիշային աղյուսակի առաջին 2 հորիզոնականները զբաղեցնող մարզիկները, այսինքն` Քրիս Արեոլան և Դենիս Բոյցովը (31-0, 25 КО):