Friday, 19 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»

ՀՀ ԱԳՆ-ն հրաժարվում է մեկնաբանել WikiLeaks-ի վերջին բացահայտումները

Ինչպես «Առաջին լրատվականը» այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, Русский Репортер-ը հրապարակել է WikiLeaks-ի` Երևանում ամերիկյան դեսպանատան հերթական փաստաթուղթը, որտեղ ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, պատմելով Հայաստանում քրեական «ռազբորկաների» մասին, Հայաստանում Ուկրաինայի դեսպանի վրա հարձակումը կապել է Հայաստանի կառավարության և դեսպանի միջև եղած հակասությունների հետ:
«Դեսպանը պատրաստվում էր հոկտեմբերի 20-ին Երևանում անցկացնել Հոլոդոմորի հետ կապված միջոցառում, ինչին Հայաստանի կառավարությունը փորձել է խոչընդոտել և չեղյալ համարել: Բանն այն է, որ այդ օրը Հայաստան էր ժամանում Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, և Հոլոդոմորի միջոցառումը վատ կընդունվեր ռուսական կողմից: Դեսպանը ամերիկացիներին պատմել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն կանչել են արտաքին գործերի նախարարություն, որտեղ նախարարը հորդորել է դեսպանին չեղյալ համարել Հոլոդոմորի միջոցառումը: Դեսպանը հրաժարվել է դա անել, որից հետո նրա բացակայության ժամանակ ներխուժել են նրա բնակարան, ջարդուփշուր են արել շատ իրեր, սակայն շատ բան չեն հափշտակել: Դեսպանը հայտնել է նաև, որ սա, հավանաբար, իրեն վախեցնելու փորձ է եղել: Հոլոդոմորի հարգանքի միջոցառմանը ոչ մի պաշտոնատար անձ չի եկել, իսկ Հ1-ով ցուցադրված ռեպորտաժում այն անվանվել է «այլանդակ» և «կրկեսի նման»:
Ինչպե՞ս է մեկնաբանում Հայաստանի ԱԳՆ-ն այս տեղեկությունը` հարցրեցինք ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանին, ով պատասխանեց. «WikiLeaks-ի հրապարակումների մասով մեր վերաբերմունքը արտահայտվել է հանրապետության նախագահի խոսնակի կողմից` դեռ երկու ամիս առաջ»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը այս թեմայի շրջանակներում ասել է ընդամենը հետևյալը. «Ես ձեռնպահ եմ մնում այլ երկրի ներքին գաղտնի փաստաթղթերի վերաբերյալ մեկնաբանություններից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում