Վրաստանի արտախորհրդարանական ընդդիմությունը բնակչությանը կոչ է արել փետրվարի 11-ին մասնակցել խորհրդարանի մոտ նախատեսված ակցիային, տեղեկացնում է day.az-ը:
«Պետք է գալ և բողոք արտահայտել իշխանությունների վարած քաղաքականության դեմ, որ բնակչությանը հանգեցրել է սովի»,- ասել է Պահպանողական կուսակցության առաջնորդներից Լաշա Չխարտիշվիլին:
Ընդդիմադիրները ակցիային մասնակցելու կոչ են ուղղել նաև վերջերս Աբխազիայից և Հարավային Օսեթիայից բռնի տեղահանված փախստականներին: