Կառավարության հինգշաբթի օրվա նիստում քննարկվելու է մի հարց, որով թույլատրվելու է «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող` 216.6 մլն դրամ հաշվեկշռային արժեք (2010թ. նոյեմբերի 1-ի դրությամբ) ունեցող` Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 39 հասցեում գտնվող 3623.2 քառ. մետր ընդհանուր տարածքով (որից բնակելի` 3572 քառ. մետր) բնակելի բազմաբնակարանային շենքով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը` բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման միջոցով: