Ռուսաստանի հավաքականի պաշտպան Ռոման Շիշկինը Իրանի հետ կայանալիք խաղի նախօրեին sportbox.ru-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան հանդիպման մասին տարածված լուրերին, թե այդ հանդիպումը կարող է պայմանավորված բնույթ կրել։
«Ես թերթերում կարդացել եմ այդ մասին։ Կարծում եմ՝ դա անհաջող կատակ էր։ Հասկանալի է, որ այդ մակարդակի հանդիպումներում էլ են նման դեպքեր լինում, բայց խաղ գնելը իր մեջ շատ մեծ ռիսկ է պարունակում, Հայաստանի հավաքականն այնքան էլ անանցանելի մրցակից չէ։ Կատարյալ հիմարություն»։