«Հյուսիս-հարավ» երկաթուղային նախագծի գործարկումից հետո դրանով հնարավոր կլինի տարեկան տեղափոխել 20 միլիոն տոննա բեռ»,- ասել է Իրանի տնտեսական հարցերով փոխնախագահ Ալի Աղամուհամադին:
Այսօր Թեհրանում Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի երկաթուղային կառույցների միջև համագործակցության պայմանագրեր են ստորագրվել: Այն նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցման գործընթացի արագացում,- հաղորդում է Trend-ը:
Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ նախագծին միանալու պատրաստակամություն է հայտնել 17 երկիր:











































