Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը «Առաջին լրատվականի» թղթակցի հետ զրույցում այսօր ասաց, թե ինքը աստղագուշակ չէ: Իսկ նրան նման հայտարարությամբ հանդես գալու համար առիթ դարձավ մեր հարցը, թե արդյոք իր կարծիքով Սերժ Սարգսյանը ԵԽԽՎ եւ մոնիտորինգի խմբի նստաշրջանին ընդառաջ եւս մեկ համաներում անել` քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար: «Ես աստղագուշակ չեմ: Այս պահին նման իրավական խնդիր դրված չէ»,- հայտարարեց նախարարը: Իսկ հարցին, թե ի՞նչ մեխանիզմներ կան քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, եւ իրենք ի՞նչ են անում այդ ուղղությամբ, Դանիելյանը նշեց. «Ճիշտ հասցեատիրոջ չեք դիմել»: