Բելառուսը որոշել է հրաժարվել վենեսուելական նավթի ներմուծումից, քանի որ ներկայում պայմանները, որ ստեղծել է Ռուսաստանը Բելառուսի կողմից նավթի գնման համար, միանգամայն շահավետ են: Այս մասին հայտարարել է Բելառուսի առաջին փոխնախարար Վլադիմիր Սեմաշկոն:
«Հունիսից Բելառուսը այլևս չի գնի վենեսուելական նավթ: Նավթի մատակարարումները Վենեսուելայից եղել են եղբայրական օգնություն մեր երկրին անհրաժեշտ պահին»,- Սեմաշկոյի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
2010թ. Բելառուսն ու Վենեսուելան ստորագրեցին 4 տարվա ընթացքում 10 մլն տոննա նավթի մատակարարման համաձայնագիր:
Ինչպես նկատել է Սեմաշկոն, սա ընկերական քայլ է եղել վենեսուելական ղեկավարության կողմից:
Բելառուսն այլընտրանք սկսեց փնտրել այն ժամանակ, երբ Ռուսաստանն սկսեց կտրուկ փոփոխել Բելառուսի համար նավթի մատակարարումների պայմանները` առաջին անգամ դրա համար սահմանելով անմաքս հումքի համար 6.3 մլն տոննա սահմանափակում: Մնացած նավթը Բելառուսը պետք է գներ ռուսական ստանդարտ մաքսի համաձայն:
2012թ. հունվար-մարտին վենեսուելական նավթի արժեքը Բելառուսի համար կազմել էր 917 դոլար, ռուսականը` 1 տոննայի դիմաց 442 դոլար: