Այսօր ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Ազգային ժողովում ներկայացրեց Ներքին ծառայության կանոնագիրքը և ասաց, որ առաջիկայում կլինի Ներքին կարգապահական կանոնագիրք:
Նա նշեց, որ բանակում յուրաքանչյուր դեպք լայն քննարկման առարկա է դառնում հասարակության շրջանում, և ավելացրեց, որ կանոնագրքի նպատակը ոչ թե պատժելն է, այլ նման դեպքերի կանխարգելումը: