ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց է ներկայացրել Հիլդեյլ (Յուտա նահանգ) ու Կոլորադո Սիթի (Արիզոնա նահանգ) քաղաքների դեմ` վերջիններիս մեղադրելով այլադավան բնակիչների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու մեջ:
Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը: Հայցերը ներկայացվել էին հունիսի 21-ին:
Այդ քաղաքների բնակիչների մեծամասնությունը Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու հետևորդ է, որի ղեկավար է համարվում Ուորեն Ջեֆը: Վերջինս դատապարտվել էր կրկնամուսնության ու անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
Ներկայում նա ցմահ բանտարկություն է կրում Տեխասում, սակայն շարունակում է ազդել համայնքների կյանքի վրա:
Հայցը ներկայցավել է այն բանից հետո, երբ Յուտա ու Արիզոնա նահագների օրենսդիրներւը չեն կարողացել ընդունել օրենք մորմոնական համայնքներում ոստիկանության լուծարման վերաբերյալ:
Արիզոնայի գլխավոր դատախազ Թոմ Հորնը հայտարարել է, որ տեղական ոստիկանությունը խախտում է մորմոնների հետ առնչություն չունեցող բնակիչների իրավունքները: Իրավապահները կարող են նրանց մերժել օգնություն տրամադրել, ինչպես նաև արգելել մատչումը հասարակական վայրերում ու ծառայություններում:
Հայցի համաձայն` ոստիկանությունը մասնավորապես փակում էր աչքերն այն բանի վրա, որ մորմոնները փչացնում են ուրիշ բնակիչների գույքը: Այլադավան ընտանիքների երեխաներին արգելվում էր խաղալ հասարակական, մանկական հրապարակներում:










































