Facebook սոցիալական ցանցն իր օգտատարերին թույլ է տալիս խմբագրել սեփական մեկնաբանությունները։ Այս մասին հայտնում է USA Today-ը։ Գործառույթը թողարկվել է հիգշաբթի երեկոյան։ Որոշ օգտատերերի մոտ գործառույթը դեռևս կարող է անհասանելի լինել։ Շուտով բոլորի մոտ կհայտնվի մատիտի նշանը, որը սեղմելուց հետո, բաժանորդները կկարողանան Edit կոճակի օգնությամբ ուղղումներ անել։
Հնարավոր կլինի խմբագրել նաև այն գրառումներում, որոնք արվել են մինչ գործառույթի հայտնվելը։ Ցանցի մյուս օգտատերերը հնարավորություն կստանան տեսնել մեկնաբանության խմբագրման պատմությունը։









































