Իսպանական Heraldo de Aragon պարբերականը գրում է, որ Սարագոսայի հրապարակներից մեկն անվանվել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Իսպանիայի հավաքականի պատվին:
Հրապարակի բացման հանդիսավոր արարողությունը կայացել է փետրվարի 7-ին: Հրապարակն անվանել են Լա Ռոխա (La Roja), որը թարգմանաբար նշանակում է «Կարմիր թիմ». հենց այդպես են իսպանացիները կոչում իրենց հավաքականին: