Facebook սոցիալական ցանցի այցելուները անցած տարվա դեկտեմբերին ավելի շատ ժամանակ են անցկացրել սոցցանցում, քան 2009 թ. նույն ժամանակահատվածում: Այս մասին հաղորդում է TechCrunch կայքը:
2010 թ. դեկտեմբերին Facebook է այցելել 153.9 մլն մարդ, ինչը 38%-ով ավելի է, քան 2009 թ. դեկտեմբերին, երբ Facebook էր այցելել 111.9 մլն մարդ: Facebook-ում անցկացված ընդհանուր ժամանակը նույն ժամանակահատվածում կազմել է 49.3 մլն րոպե, ինչը 79%-ով ավելի է, քան 2009 թ. դեկտեմբերին: Օրական միջին այցելությունների թիվը կազմել է 63 մլն, 2009 թ. դելտեմբերի 37 մլն-ի դիմաց:
Սակայն գրեթե չի ավելացել օրվա ընթացքում Facebook-ում անցկացված միջին ժամանակը: Ինչպես և 2009 թ. դեկտեմբերին, 2010 թ.-ի նույն ժամանակահատվածում մեկ օգտատետրը Facebook-ում մնացել է օրական 9 րոպե:
Երկրորդ տեղում են այս ցուցանիշներով MySpace-ը, երրորդում` LinkedIn-ը: