Այսօր Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, Մկրտիչ Մինասյանը և Արևիկ Պետրոսյանը ներկայացրին «Հոգեբուժական օգնության մասին» և «Երեխաների իրավունքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծային փաթեթները:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հավանություն տվեց նախագծին՝ միաժամանակ համարելով, որ նախագիծը որոշակի խմբագրման, վերամշակման կարիք ունի: Անդրադառնալով օրգանների և հյուսվածքների մասին օրենքի նախագծին, նախարարը ավելացրեց, որ բժշկության մեջ արհեստական և կենդանիներից վերցված օրգանների կամ հյուսվածքների տեղադրումը մարդու օրգաններում համարվում է ոչ թե փոխպատվաստում` տրանսպլանտացիա, այլ իմպլանտացիա, ինչը սկզբունքորեն այլ բժշկական միջամտություն է և չի հանդիսանում մարդուն օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու մասին ՀՀ օրենքի կարգավորման առարկա:
«Ուստի, հաշվի առնելով վերոնշվածը, նախագծով առաջարկում ենք ուժը կորցրած համարել օրենքի 3-րդ և 4-րդ մասերը, այն է՝ արհեստական և կենդանիներից վերցված օրգաններ և հյուսվածքներ փոխպատվաստելու, ինչպես նաև դրա կարգը, պայմանները և սահմանափակումները վերացնելու մասին դրույթները»,-նշեց Հարություն Քուշկյանը: