Friday, 09 12 2022
02:06
Մունդիալ-2022. Արգենտինան` կիսաեզրափակչում է
Ռուսաստանը պատժամիջոցների ցանկում ներառել է Կանադայի 200 քաղաքացու. ТАСС
00:45
ԱՄՆ-ը 275 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
00:30
Ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխնախագահը․ AFP
Ավտովթար Արշակունյաց պողոտայում. Նիվան բարձրացել ու հայտնվել է Mercedes-ի առջևի հատվածում
Երևանում բախվել են թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Mercedes-ը, կան վիրավորներ
Նախագահը ներկա է գտնվել «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանում» խորագրով գիտաժողովին
Պուտինը հորդորել է միայն իրեն հավատալ
Պաշտոնանկություն՝ նախագահի աշխատակազմում
23:00
Բուլղարիայի խորհրդարանը վավերացրել է Ուկրաինային ռազմական օգնության մասին համաձայնագիրը
Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհահատվածում 270 կուտակված բեռնատար կա
22:30
ՌԴ ու ԱՄՆ ներկայացուցիչները Ստամբուլում կայացած հանդիպմանը Ուկրաինային չեն անդրադարձել
Արևմուտքի մեկնած ձեռքը մերժելը մեծ վնաս կհասցնի ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրներին
Հերթական ողբերգական դեպքը՝ Երևանի «Երազ» թաղամասում կառուցվող էլիտար շենքում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
22:00
Ֆանտաստիկ. Խորվաթիան ծնկի է բերում Բրազիլիային
ՀՀ-ն Սաուդյան Արաբիայի հետ պետք է խորացնի հարաբերությունները. արաբների համար վստահելի գործընկեր ենք
22:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
21:52
Պերուի հեռացված նախագահը քաղապաստան է խնդրել Մեքսիկայից
«Հայաստանը մեր դաշնակիցն է»․ սուտ, որ հնչում է Շոյգուի շուրթերից
21:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ԿԸՀ անդամների նկատմամբ
21:20
Ռուսաստանն ու Հնդկաստանը առևտրաշրջանառության ընդլայնման պատրաստակամություն են հայտնել
21:10
Գերմանիայում հեղաշրջման փորձից հետո Բունդեսթագում որոշել են վերանայել անվտանգության միջոցառումները
21:00
Նեթանյահուն Իսրայելի նախագահից խնդրել է իրեն ավելի երկար ժամանակ տալ կառավարություն ձևավորելու համար
Վրաստանն էլեկտրագեներատորներ կգնի և կուղարկի Ուկրաինա
20:40
Լեհաստանում ձերբակալել են տարբեր երկրների քաղաքացիների, որոնք ապօրինի կերպով ԵՄ տարածք միգրանտների էին տեղափոխում
20:30
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան համաձայնության են եկել նոր սերնդի կործանիչի համատեղ մշակման շուրջ
Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
«Մանկական Եվրատեսիլ 2022»-ի իռլանդացի մասնակիցը շատ է սիրել Հայաստանը. BBC
20:00
Բաց դռներն առջևում են․․․

Այսպես խոսեց Զրավոժդը

Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ խախտել է լռությունն ու հերթական անգամ հարցազրույց տվել Մեդիամաքս գործակալությանը: Ի դեպ, հետաքրքրական է, որ Քոչարյանը նախընտրում է միայն այդ լրատվամիջոցով շփվել հասարակության հետ, իսկ մյուսներին երևի թե մտադիր է հերթով դատի տալ և իր ապրուստը ապահովել: Դա իմիջայլոց:

Թեև հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ իշխանական դաշտում գործող լրատվամիջոցներին է խլել Քոչարյանից: Սակայն, Ռոբերտ Քոչարյանի հերթական հարցազրույցը Մեդիամաքսին կարծես թե նպատակ ունի բավական թափանցիկ կերպով ակնարկել, որ իրականում Սերժ Սարգսյանը ոչինչ էլ չի խլել, այլ ստացել է հենց իրենից` Ռոբերտ Քոչարյանից, և ամեն ինչ հենց իր` Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության տակ է:

«2003 և 2007 թվականներին ինձ հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը», «…գործադիր մարմինների բազմաթիվ հաջողակ ղեկավարների ես խորհուրդ եմ տվել անդամակցել ՀՀԿ-ին` ամրապնդելու համար վերջինիս կադրային ներուժը: Ի դեպ, նրանցից շատերն այսօր կուսակցության ղեկավար մարմիններում են: Դա բնականոն քաղաքական գործընթաց էր, որը միայն ուժեղացրեց Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ում ոգևորված էին դրանով», ասում է Ռոբերտ Քոչարյանը:

Այդպիսով, ակնհայտ է, որ նա փորձում է ցույց տալ, որ ՀՀԿ-ում ինքն է իրադրության իրական տերը, որ ՀՀԿ-ում իր նշանակած մարդիկ են կազմում ղեկավար կազմը: Ճիշտ է այդ ամենը, թե ոչ, այդ մարդիկ շարունակում են լինել իր մարդիկ, թե արդեն դարձել են Սերժ Սարգսյանինը, այս պահին երևի թե այդքան էլ էական չէ: Էականն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը փաստորեն որոշել է որևէ կերպ հանգիստ չտալ Սերժ Սարգսյանին, անընդհատ կասկածի տակ առնել նրա իշխանությունը, անընդհատ կասկած և երկմտանք գցել իշխանական համակարգում:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը այդ մարտավարությանը չի կարողանում արդյունավետ հակադարձում գտնել: Նա որևէ կերպ չի կարողանում փակել Քոչարյանի թեման: Բայց, միգուցե Սերժ Սարգսյանը չի էլ ուզում այդ թեման փակել:

Միգուցե Սերժ Սարգսյանի համար այդ թեման, ունենալով մտահոգիչ հանգամանքներ և ազդեցություն, այնուհանդերձ ունի նաև որոշակի դրական երանգներ: Սերժ Սարգսյանը թերևս հույս ունի խաղալ Քոչարյանի ֆոնի այդ հակասականության վրա ավելի լավ, քան կխաղա ինքը Քոչարյանը:

Այստեղ սակայն խաղի հաշիվը զգալիորեն կախված է նաև նրանից, թե առկա իրավիճակում ինչ կանի ընդդիմությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում