Գյումրիի «Շիրակ»-ի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ երեկ առավոտյան թիմը ուսումնամարզական հավաքի մեկնեց թուրքական Բելեք։ Հայկական թիմի պատվիրակությունը գլխավորում է ակումբի գործադիր տնօրեն Գեորգի Մաթևոսյանը։
«Շիրակ» ՖԱ-ի գլխավոր մարզիչՍամվել Պետրոսյանը այս հավաքին հրավիրել է 22 ֆուտբոլիստի։
Դարպասապահներ՝ Իգոր Լոգվինով, Գելա Ձամունաշվիլի։
Պաշտպաններ՝ Եղիշե Մելիքյան, Հովհաննես Թահմազյան, Գառնիկ Սարգսյան, Ռաֆայել Պալտաջյան, Գևորգ Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, Հովհաննես Գրիգորյան։
Կիսապաշտպաններ՝ Արմեն Սուքիասյան, Արտակ Օսեյան, Կարեն Ալեքսանյան, Արմեն Տիգրանյան, Կարեն Գառնիկի Խաչատրյան, Հրաչյա Մնացականյան, Տիգրան Դավթյան, Դավիթ Հակոբյան, Կարեն Ստեփանյան։
Հարձակվողներ՝ Անդրանիկ Բարիկյան, Մկրտիչ Նալբանդյան, Արա Մկրտչյան, Կարեն Ն. Խաչատրյան։
Արդեն Բելեքում «Շիրակին» կմիանան նաև հարձակվողներ Բենջամին Կաբոնգոն (Բելգիա, 1987 թ.) և Համադի Տամբուրան (Ֆրանսիա, 1989 թ.), ինչպես նաև պաշտպան Ֆրանկ Մբենդեն (Ֆրանսիա, 1990 թ.)։ Այս երեք ֆուտբոլիստները փորձաշրջան կանցնեն «Շիրակում»։