Այժմ Ազգային ժողովում քվեարկության են դրվել մի շարք օրենքների նախագծեր, որոնք ենթակա են փոփոխությունների ու լրացումների, որ ներկայացվել են ԱԺ պատգամավորների ու կառավարության կողմից: Մասնավորապես քվեարկության են դրվել ՀՀ Քրեական, Վարչական, Քաղաքացիական դատավարությունների, ինչպես նաև Քրեական օրենսգրքերում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և այլ օրենքների նախագծերը:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրեց Քրեական օրենսգրքի և «Որսագողության և ձկնագողության մասին» օրենքի փոփոխությունների նպատակը: Դրանցից առաջինը հայեցակարգային է, երկրորդի դեպքում կիրառման ընթացքում խնդիրներ են ծագել, և օրենքը ենթակա է փոփոխությունների,սակայն դրանք կլինեն երկրորդ ընթերցման ժամանակ` պատգամավորական քննարկումներից հետո: