Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Սյունիքի մարզպետը բարկացավ

Աշխատանքային շաբաթվա առաջին օրը` երկուշաբթին, լարված ու ծանր օր էր Սյունիքի մարզպետարանի յոթ վարչությունների, վեց բաժինների ու չորս ծառայությունների պետերի համար: Նրանք, գործող կարգի համաձայն, Սյունիքի մարզպետին ներկայացրին իրենց տարեկան հաշվետվությունները: Սուրիկ Խաչատրյանի առանձնահատուկ գնահատականին արժանացան մասնավորապես ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, առողջապահության և սոցիալական ապահովության, տարածքային կառավարման, կրթության, մշակույթի և սպորտի վարչությունները:

Մարզպետը գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատանքը անբավարար գնահատեց:

«Իրականությանը չեն համապատասխանում անասնագլխաքանակի մասին եղած տվյալները, և բավարար չեն այս ուղղությամբ կատարվող աշխատանքները: Էլ չեմ խոսում վարչության կողմից բնապահպանության ոլորտում արված աշխատանքների մասին»,- դժգոհեց Սուրիկ Խաչատրյանը:

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը հանձնարարվեց այս տարի հատկապես ուշադրություն դարձնել մանկական մահացածության դեպքերին: Նախորդ տարի մարզում արձանագրվել էր 0-1 տարեկան երեխաների մահացության 17 դեպք: Ամեն մի մահվան դեպքի համար պատասխանատվության պետք է կանչել բժշկին: Վարչության առջև խնդիր դրվեց մարզում բժշկական կադրերի պակասը լրացնելու համար ուղեգրերով բուհեր գործուղված երիտասարդներին հետ բերել մարզ ու աշխատանքով ապահովել:

Մարզպետարանի մյուս վարչությունների, ինչպես նաև մարզպետարանի բաժինների ու ծառայությունների աշխատանքը մարզպետի կողմից գնահատվեց բավարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում