ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան գրանցված գործազուրկների համար լայնածավալ վերապատրաստումների կազմակերպման և անցկացման վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին:
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը` «Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգ» ծրագրի շրջանակներում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում վերջին երկու տարիներին կազմակերպել են կարճաժամկետ ուսուցողական ծրագրեր գործազուրկ տեղի աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագիտությունների գծով վերապատրաստելու համար: Վերապատրաստությունները մեկնարկել են 2009 թվականից:
Ծրագրին մասնակցել է 170 գործազուրկ, որոնց 75 տոկոսը տարբեր աշխատանքների է տեղավորվել երկրի ողջ տարածքում:
Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրետա Թամրազյանը կարծում է, որ այս ծրագիրը կարողանում է երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցերը լուծել.
«Պետական քոլեջները գործազրկությունից նվազեցնելու համար միջոցներ չունեն, իսկ տեղի զբաղվածության կենտրոնների գործազուրկների խորհուրդների հետ համագործակցություն կարողանում ենք իրագործել ուսուցման հարցերը լուծելուց հետո: