Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրիգորի Սուրկիսն ամփոփել է «Եվրո-2012»-ին Օլեգ Բլոխինի թիմի ելույթները:
ТСН-ի տեղեկությունների համաձայն` Սուրկիսը հայտնել է, որ Բլոխինը կշարունակի գլխավորել Ուկրաինայի ազգային հավաքականը, քանի որ նրա հետ ստորագրած պայմանագիրը դեռևս 2 տարվա վավերականության ժամկետ ունի:
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նշել է նաև, որ ազգային թիմի ֆուտբոլիստների`«Եվրո-2012»-ի համար նախատեսված պարգևատրման գումարը կկրկնապատկվի:
«Քանի որ Ուկրաինայի ազգային հավաքականը կամային հաղթանակ տարավ Շվեդիայի ընտրանու նկատմամբ, ֆուտբոլիստները կպարգևատրվեն ոչ թե 500 հազար, այլ 1 մլն եվրոյի չափով»,- նշել է Սուրկիսը:








































