Риа-Новостии-ի փոխանցմամբ, Լիբիան, Ալժիրը, Ադրբեջանը, Քաթարը եւ Ինդոնեզիան կարող են դառնալ Ուկրաինային հեղուկ գազի մատակարար երկրներ: Այս մասին հայտարարել է վառելիքի եւ էներգետիկայի նախարար Յուրի Բոյկոն:
Ուկրաինան ռուսական գազից եղած կախվածությունը նվազեցնելու համար իր տարածքում կառուցում է հեղուկ գազի տերմինալ: Հիմա Ուկրաինան մատակարար է փնտրում: