Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Ռոբերտ Քոչարյանը կրկին չդիմացավ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում պատասխանել է հետյալ հարցին. «Անցած երկու շաբաթների ընթացքում քաղաքական դաշտում քննարկվող ամենաարդիական թեման ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն է այն մասին, թե ժամանակին, երբ ՀՀ նախագահն էիք, դուք, ցանկության դեպքում, կարող էիք կամ սեփական կուսակցություն ստեղծել, կամ էլ գլխավորել գործողներից մեկը, մասնավորապես’ ՀՀԿ-ն, սակայն չկամեցաք: Կարո՞ղ եք բացատրել այդ շրջանի Ձեր գործողությունների տրամաբանությունը»:

«Այո, իրոք, ես կուսակցություններ չեմ ստեղծել և չեմ ձգտել գլխավորել գործողներից մեկը: Այն ժամանակ գործող Սահմանադրությունը բավարար իշխանությամբ էր օժտում նախագահին, այնքան, որ հնարավոր էր վստահորեն իրականացնել որդեգրած քաղաքականությունը խորհրդարանական կուսակցությունների հետ համագործակցության մակարդակի վրա, առանց անմիջական ներգրավվածության կուսակցական գործունեության մեջ: Ավելին, դա որոշակի առավելություն էր տալիս, քանի որ թույլ էր տալիս նախագահին վեր կանգնել կուսակցական մրցակցությունից և հանդես գալ յուրաքանչյուր երկրին բնորոշ միջկուսակցական տարաձայնություններում որպես մրցավար: Քաղաքական մրցակցության դաշտում հնարավոր չէ միաժամանակ խաղացող և մրցավար լինել:

Սահմանադրական բարեփոխումները լրջորեն քաղաքականացրեցին գործադիր իշխանությունը’ բարձրացնելով կուսակցությունների դերը վերջինիս ձևավորման գործում: Քանի որ ըստ Սահմանադրության ինձ մեկ տարուց էլ քիչ ժամանակ էր մնացել աշխատելու նոր պայմաններում որպես հանրապետության նախագահ, ես որոշեցի չփոխել քաղաքական գործընթացում իմ մասնակցության ձևաչափը, սակայն սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել կոալիցիոն կուսակցությունների ներքին իրադրությանը, հատկապես’ ՀՀԿ-ի:Վարչապետ Ա. Մարգարյանի, իսկ այնուհետ’ վարչապետ Ս. Սարգսյանի հետ պայմանավորվածության համաձայն, գործադիր մարմինների բազմաթիվ հաջողակ ղեկավարների ես խորհուրդ եմ տվել անդամակցել ՀՀԿ-ին’ ամրապնդելու համար վերջինիս կադրային ներուժը: Ի դեպ, նրանցից շատերն այսօր կուսակցության ղեկավար մարմիններում են: Դա բնականոն քաղաքական գործընթաց էր, որը միայն ուժեղացրեց Հանրապետական կուսակցությունը: ՀՀԿ-ում ոգևորված էին դրանով: 2003 և 2007 թվականներին ինձ հետ անուն առ անուն համաձայնեցվել է ՀՀԿ նախընտրական ցուցակը: Եվ դա նախագահի և խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող կուսակցության միջև համագործակցության բարձր մակարդակի ցուցանիշ էր: Դա բաց և ամբողջ հասարակության կողմից ընկալելի փոխգործակցություն էր, այլ ոչ թե ինչ-որ գաղտնի պայմանավորվածություն: Այն թույլ էր տալիս ինձ ղեկավարել երկիրը’ չմտածելով կուսակցական առաջնորդության մասին: Ի դեպ, այդ համագործակցությունը դարձավ երկրի’ այն տարիներին արձանագրված սոցիալ-տնտեսական զարգացման լուրջ հաջողության գրավականը, և խոսում է այդ գործընթացի բոլոր մասնակիցների պրագմատիզմի մասին:

Կարծում եմ, քչերն էին այն ժամանակ կասկածում, որ ես որպես նախագահ ունակ եմ ոչ միայն ձևավորել, այլև գլխավորել (ֆորմալ և ոչ ֆորմալ ձևով) խորհրդարանական մեծամասնությունը:Պարզապես, ես ընտրել եմ խորհրդարանի և կուսակցությունների հետ փոխգործակցության այլ մոդել, որն այն ժամանակ առավել արդյունավետ էր և հնարավորություն էր տալիս նախագահին ամբողջովին կենտրոնանալ պետական գործունեության վրա և միաժամանակ մանևրելու լայն դաշտ պահպանել ներքաղաքական գործերում:

Ծավալված բանավեճի բնույթը ցույց տվեց, որ որոշ քաղաքական գործիչների հիշողությունը, ցավոք, չափազանց կարճ է:

Սակայն, այս ամենն արդեն պատմություն է, և կարևոր չէ, թե ով ինչ կարող էր անել և չարեց, կամ հակառակը: Այսօր կարևոր է անել հնարավորը’ երկրի շարունակական զարգացման համար: Ինձ հրամայական է թվում գալիք խորհրդարանական ընտրություններին արդար քաղաքական մրցակցության անհրաժեշտությունը», – ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում