Ռուսաստանի ֆուտբոլի միության առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը քննադատության է ենթարկել Դիկ Ադվոկատին, ում գլխավորությամբ Ռուսաստանի ազգային հավաքականը չկարողացավ դուրս գալ «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչ:
«Ինձ ապշեցնում են Դիկ Ադվոկատի խոսքերը, թե՝ հավաքականը լավ է խաղացել: Յուրաքանչյուր խաղին թիմն ավելի վատ խաղ էր ցուցադրում: Դժվար է ասել, թե այդ փաստն ինչի հետ է կապված, բայց այն անվիճելի է:
«Եվրո-2012»-ի մեկնարկից առաջ Ադվոկատն օրական ընդամենը 1 մարզում էր անցկացնում, մինչդեռ այլ ազգային թիմեր մարզվում էին 2 անգամ: Իհարկե, եթե թիմը հաջողություններ գրանցեր, որևէ հարց չէր լինի: Սակայն այս դեպքում, իմ կարծիքով, մարտավարական հաշվեսխալ է կատարվել»,- «Известия»-ի փոխանցմամբ՝ ասել է Նիկիտա Սիմոնյանը:









































