Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը շարունակում են հետաքրքրվել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի կիսապաշտպան Խավի Մարտինեսի ծառայություններով:
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան ցանկանում է ձեռք բերել Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի իրավունքները` «կապտանռնագույներ»-ի պաշտպանության կենտրոնական գիծը հզորացնելու նպատակով:
Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նախագահ Խոսու Ուրուտիան, սակայն, ֆուտբոլիստի իրավունքները վաճառելու մտադրություն չունի: Կատալոնական ակումբի մարզական գծով տնօրեն Անդոնի Սուբիսարետան դիմում է բոլոր հնարավոր միջոցներին, որպեսզի բասկերը գոնե որոշեն ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջվող գումարի չափը:








































