Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլարդը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս պահին ՄԵծ Բրիտանիայում գտնվող WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հաղորդում է Agence France-Presse-ը:
«Ավստրալիան կշարունակի աջակցել Ասանժին այնպես, ինչպես որ մենք աջակցում ենք ցանկացած ավստրալացու, որը բախվում է իրավաբանական դժվարությունների կամ դիլեմաների հետ»,- հայտարարել է Գիլարդը Մեքսիկայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ավարտից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
Հիշեցնենք. անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանը մերժեց Ասանժի բողոքը և վճռեց նրան արտահանձնել Շվեդիային, որտեղ նա մեղադրվում է երկու կանանց բռնաբարության մեջ:










































