Ռազմական հետաքննությունը խորհուրդ է տվել կարգապահական միջոցներ ձեռնարկել ՆԱՏՕ-ի 7 զինվորների նկատմամբ՝ կապված Աֆղանստանի ամերիկյան ռազմաբազայում Ղուրանի օրինակների այրման հետ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ զինված ուժերի նեերկայացուցիչը գաղտնիության պայմաններում հայտնել է, որ կատարվածի մասին հաշետվությունն ուղարկվել է Պենտագոն և այս պահին քննարկման ընթացքի մեջ է:
Հիշեցնենք. փետրվարին Ղուրանն այրելու դեպքերը անկարգությունների տեղիք տվեցին և հանգեցրին ՆԱՏՕ-ի ռազմաբազայի վրա հարձակումների:









































