Tuesday, 09 06 2026
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Թուրքի խաղը` հայի հաղթանա՞կը

Հայ-թուրքական հարաբերություններում նկատվում են նոր զարգացումներ, որոնք, սակայն, դժվար է կանխատեսել, թե ինչպիսի ելք կունենան: Փետրվարի 5-ին Անվտանգության քաղաքականության հարցերով մյունխենյան համաժողովի շրջանակներում Սերժ Սարգսյանը հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, որը, անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, շեշտել էր ԱՄՆ-ի հաստատակամությունը` աջակցելու երկու երկրների միջև բնականոն հարաբերություններ հաստատելու գործընթացը շարունակելու հարցում:

Այդ հանդիպումից անմիջապես հետո թուրքական լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, հայտնեց, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ քննարկվել է այս տարի ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տարելիցի օրը, հայերի կողմից կազմակերպվելիք միջոցառումներին արձագանքելու հարցը, և արդյունքում որոշում է կայացվել ակտիվորեն մասնակցել այդ միջոցառումներին ու շփումներ հաստատել հայկական սփյուռքի, մասնավորապես Ամերիկայի հայ համայնքի հետ:

Հիշեցնենք, որ Թուրքիան այս տարի առաջին անգամ պաշտոնապես մասնակցել է Հոլոքոստի զոհերի ոգեկոչման միջոցառումներին: Թուրքական պարբերականը գրում է նաև, որ Անկարան հավատարիմ է մնալու Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված Արձանագրություններին: Միաժամանակ Թուրքիայի քաղաքական ուժերը, որոնք պատրաստվում են մասնակցել այդ երկրում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Թուրքիայի հայկական համայնքի ներկայացուցիչներին առաջարկել են ընդգրկվել նախընտրական ցուցակներում` որպես պատգամավորության թեկնածուներ:

Իսկ երեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հարցին, թե ժամանակը չէ՞ արդյոք, որ հայկական կողմը ետ վերցնի խորհրդարանից հայ-թուրքական արձանգրությունները և իր ստորագրությունն այդ Արձանագրության տակից, պատասխանել է, որ իր կարծիքը այդ հարցում չի փոխվել: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են դեռևս անցյալ տարի սկսած իրենց խաղը, այնինչ Թուրքիան չի դադարում նորանոր անակնկալներ մատուցել մեզ:

Հասկանալի է, որ պաշտոնական Անկարայի որոշումը` այս տարի ապրիլի 24-ին մասնակցել Հայոց ցեղասպանության հետ կապված միջոցառումներին, ոչ այլ ինչ է, եթե ոչ իմիտացիա, որը մի նպատակ է հետապնդում` հերթական անգամ կասեցնել ԱՄՆ նախագահի ամենամյա ուղերձում «ցեղասպանություն» բառի օգտագործումը:

Այս կոնտեքստում է պետք դիտարկել նաև Անկարայի ցանկությունը` շփումներ հաստատել ԱՄՆ հայ համայնքի հետ: Հավանաբար Անկարայում հույս ունեն այդպիսով մեղմել ամերիկահայ լոբբիի ջերմեռանդ գործունեությունը: Այն, որ Թուրքիան շարունակում է հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումը պայմանավորել Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, երևում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում թուրքական իշխանությունների հայտարարություններից, որոնցում նրանք Հայաստանին անվանեցին օկուպանտ:

Թե ինչպես են Հայաստանի իշխանությունները պատրաստվում կասեցնել Թուրքիայի հերթական դիվանագիտական խորամանկությունը, դեռևս պարզ չէ: Սակայն Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարություններից կարելի է եզրակացնել, որ այս անգամ ևս մեր իշխանությունները կնախընտրեն նստել ձեռքերը ծալած:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում