Մայք Թայսոնը Today շոուի ժամանակ տված հարցազրույցում բացահայտել է անցյալի որոշ գաղտնիքներ: Նա մասնակցում էր շոուին` ներկայացնելու համար իր սպասվող Բրոդվեյ շոուն, որը կոչվում է Mike Tyson: Undisputed Truth:
Ինչպես հաղորդում է OTRC-ը, Թայսոնը խոսել է իր մութ անցյալի և այն ճանապարհի մասին, որը նա ընտրել է այդ անցյալը մաքրելու համար:
Թայսոնն ասել է, որ իր անցյալում եղել են շատ բաներ` դատական հայցեր, սնանկացումներ և շատ կանայք: Թայսոնը ընդունել է, որ ինքը մարմնավաճառների որսորդ է եղել ու իրականում հոգնել է դրանից:








































