Անդրադառնալով ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահվածքին` այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր քաղաքացու, պատգամավորի` նման պահվածքին վատ է վերաբերում։
«Պետք է նորմալ շփվել, խոսել, ներկայանալ»,- արձագանքեց Հովիկ Աբրահամյանը, իսկ լրագրողներին հորդորեց, որ նման վարքագիծ դրսևորելու համար պարարտ հող չստեղծեն։
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով այն հարցին, որ առաջիկա ընտրություներում շտաբի պետը ոչ թե ինքն է լինելու, այլ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարպետյանը, նշեց, որ դա կուսակցության որոշելիքն է, եւ ավելացրեց.
«Կարեն Կարպետյանը շատ պատասխանտու դիրք ունի մեր կուսակցությունում։ Նա համակարգում է մեր կուսակցության 10 մարզերը։ Իսկ ես ընդհանուր գաղափարախոսությունն եմ համակարգում»։
Լուսանկարը՝ PanArmenianPhoto-ի