Նոյեմբերի 1-ին հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ աշխարհի չեմպիոն հնդիկ գրոսմայստեր Վիշի Անանդը կգլխավորեն ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը: Մինչ այդ Արոնյանի վարկանիշը 2783 միավոր էր: Լեւն Արոնյանը օլիմպիադայի ժամանակ առաջին խաղատախտակում 5 հաղթանակ տոնեց եւ 5 ոչ-ոքի եւ նվաճեց արծաթե մեդալ, իսկ Պլովդիվի Եվրոպայի ակումբային առաջնությունում նա նվաճեց ոսկե մեդալ, եւ այս արդյունքների շնորհիվ նրա վարկանիշը բարձրացավ 21 միավորով եւ դարձավ 2804 միավոր, իսկ ահա աշխարհի չեմպիոն Վիշի Անանդը ուներ 2800 վարկյանիշային միավոր, եւ նրան հաջողվեց ընդամենը 4 միավորով բարելավվել իր արդյունքը: Հավասար միավորների դեպքում ավելի բարձր է դասվում այն շախմատիստը , ով տվյալ ժամանակահատվածում անցկացրել է ավելի շատ հանդիպումներ: Արոնյանն իր ակտիվում ունի 16 պարտիա, իսկ Անանդը՝ 6: Եվ արդեն պարզ է, որ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը նոյեմբերի 1-ից գլխավորելու է հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը: