Saturday, 20 04 2024
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան

Վրացի թոշակառուներն իրենց «խաբված» են զգում

Վրացի թոշակառուները մեղադրում են կառավարությանը թոշակները բարձրացնելու վերաբերյալ խոստումը չկատարելու մեջ, ինչի հետեւանքով իրենք հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

2008 թվականի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Միխայիլ Սահակաշվիլուն եւ նրա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը ձայն տված 67-ամյա Դիմա Գուրաբանիձեն այժմ իրեն խաբված է զգում:

Նա վերջերս պարզել է, որ այս տարի իր թոշակն այդպես էլ չի բարձրանալու, եւ նա ստիպված կմնա իր նախկին ամսական 80 լարի (45 դոլար) թոշակի հույսին:
«Եթե բարեկամներիս ու ընկերներիս օգնությունը չլիներ, 80 լարիով նույնիսկ մեկ շաբաթ էլ չէի ապրի», – դժգոհում է նա:

Վրաստանում կենսական նվազագույն պահանջները բավարարելու համար անհրաժեշտ է ամսական 150 լարի:

«Մեզ խոստացել էին, որ թոշակները կհասցնեն 100 դոլարի, եւ մենք հավատում էինք, հաշվի առնելով այն, որ ցանկության դեպքում կառավարությունը կարող էր հեշտությամբ դա անել: Իսկ այժմ մեզ ասում են, որ առնվազն 3 տարի թոշակների բարձրացում չի լինի», – ասում է Գուրաբանիձեն:

Վրաստանում պարտադիր թոշակի անցնելու` օրենքով սահմանված տարիքն ավելի բարձր է, քան հարեւան նախկին խորհրդային երկրներում, իսկ միջին թոշակի չափն ամենացածրն է` 50 դոլար, մինչդեռ Հայաստանում միջին թոշակը կազմում է 65, Ադրբեջանում`125, իսկ Ռուսաստանում 240 դոլար:

Կառավարությունը, կարծես, անկոտրում է: Իսկ տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումների համաձայն` մինչեւ 2014 թվականը երկրի 800 000 թոշակառուներին վճարվող նպաստները կավելանան առավելագույնը 20 տոկոսով:

Կառավարության խորհրդարանական քարտուղար Գեորգի Խուրոշվիլու կարծիքով` բնակչության բարեկեցությունը խիստ կարեւոր է: Նա մատնանշում է, որ ներկայիս վարչակարգի հաստատման օրից թոշակները 14 լարիից բարձրացել են` հասնելով ամսական 80 լարիի, իսկ վճարումներն էլ ժամանակին են կատարվել:

Միեւնույն ժամանակ, Գեորգի Խուրոշվիլին ընդունում է, որ այսօր Վրաստանին ժողովրդագրական ճգնաժամ է սպառնում:

«Պետության եկամուտները բարձրացնելու համար անհրաժեշտ աշխատուժի պակաս է զգացվում, ինչը թույլ չի տալիս պետությանը կատարել իր պարտականությունները թոշակառուների նկատմամբ, որոնց թիվը գնալով աճում է», – ասում է նա:

Այն մասին, որ իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը խոսք էր տվել բարձրացնել թոշակները, իր գործընկերներին հիշեցրեց ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Լեւան Վեփխվաձեն:
«Ես հասարակ օրինակ կբերեմ: Ի՞նչ է անհրաժեշտ թոշակը 100 դոլարի հասցնելու համար: Անհրաժեշտ է յուրաքանչյուր թոշակառուին 70 լարիի չափով հավելավճար տալ, ինչը նշանակում է, որ ընդհանուր ծախսերը կավելանան 600 միլիոնով», – հայտարարել էր նա`հավելելով, որ կառավարությունը կարող էր այս տարի դա անել`վարչական ծախսերը կրճատելու միջոցով:

Ընդդիմությունն այս տարվա ֆինանսական ծրագիրը «դրժված խոստումների բյուջե» է անվանել:

Սակայն խորհրդարանում մեծամասնություն կազմող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Պետրե Ցիսկարիշվիլին համաձայն չէ այս ամենի հետ: Նրա խոսքերով` եթե թոշակառուների ստացած ամսական զանազան նպաստները, լրահատկացումները եւ առողջության ապահովագրությունը դրամական հաշվարկի ենթարկվեն, ապա այս գումարը կգերազանցի ամսական 100 դոլարը:

Խուրոշվիլին հաստատում է, որ կառավարությունը փորձում է խնայել միջոցները թոշակային համակարգը պարզեցնելու եւ վճարվող ընդհանուր գումարի մեջ այլ նպաստներ ներառելու հաշվին:

Գուրաբանիձեն իր հերթին տարակուսում է, թե ինչպես են իշխանությունները կարողանում 100 դոլարի հասցնել ամսական վճարվող թոշակները եւ նպաստները:
«Ինչ հաշվարկներ էլ անեն, միեւնույն է` ես իմ թոշակից բացի ոչ մի պետական աջակցություն չեմ ստանում, նույնը վերաբերում է նաեւ իմ ընկերների մեծամասնությանը: Երբեմն, ինձ թվում է, որ խորհրդարանի անդամները բոլորովին այլ երկրի մասին են խոսում, որտեղ ես չեմ ապրում»:

Վերջին տարիներին գրանցված թոշակների ավելացումները կորցրել են իրենց արժեքը տեղի ունեցած սարսափելի սղաճի ֆոնին:

Նախագահ Սահակաշվիլին Վրաստանին սպառնող մեծագույն տնտեսական խնդիրն է համարում ինֆլյացիան, այդ պատճառով էլ կարգադրել է խորհրդարանին գնաճի կրճատմանն ուղղված ծրագրեր մշակել. անցյալ տարվա նոյեմբերին տարեկան կտրվածքով ավելի քան 10 տոկոս գնաճ է գրանցվել:
«Վերջին տարիներին ընդհանուր գնաճի ֆոնին սննդամթերքի գները նշանակալիորեն բարձրացել են: Եթե 2010 թվականի տարեմուտի դրությամբ 2003 թվականի դեկտեմբերի համեմատ ինֆլյացիայի մակարդակը կազմել է 70,8 տոկոս, ապա նույն ժամանակահատվածում սննդամթերքի գները բարձրացել են 220,4 տոկոսով: Հետեւաբար, ներկայիս ամսական 80 լարի թոշակի գնողունակությունը 2003 թվականի գներով համարժեք է ընդամենը 40-42 լարիի», – նշում է Թբիլիսիի պետական համալսարանի դասախոս, տնտեսական գիտությունների թեկնածու Ցիուրի Անթաձեն:

Նա հավելում է` քանի որ թոշակի նվազագույն չափը վերահաշվարկվել է 2006 թվականին, հետեւաբար, կենսագործունեության համար անհրաժեշտ գումարը հետեւողականորեն կրճատվել է:

«Պաշտոնական տվյալներն ավելի ցածր են, քան կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն գումարը: Այն փաստը, որ թոշակները նույնիսկ չեն էլ հասնում այս նվազագույն ցուցանիշին, ոչ մի քննադատության չի դիմանում», – ասում է նա:

Թոշակառուներից շատերի նման, Գուրաբանիձեն եւս խորապես հիասթափված է Սահակաշվիլուց եւ նրա վարչակարգից:

«Միշան [Սահակաշվիլին] մշտապես պնդում է, որ Վրաստանն առաջին տեղում է, որ այն բոլոր բնագավառներում առաջ է անցել նախկին խորհրդային պետություններից: 21 տարի շարունակ մաթեմատիկա եմ դասավանդել դպրոցում, բայց այսօր այլ երկրներում ապրող գործազուրկները եւ թոշակառուներն ավելի լավ են ապրում, քան ես», – դժգոհում է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում