Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ռ.Թորոսյան. «Կուսակցական դաշտի» և առաջիկա ապօրինի ընտրությունների մասին

Այն, որ ՀՀ Նախագահի ապօրինի ընտրությունները շարունակվելու են նաև 2008թ.-ից հետո, իշխանությունները ցուցադրեցին`

1. Երևանի ավագանու և թիվ 10-րդ ընտրատարածքի ընտրություններով,
2. «Մարտի 1-ի» չբացահայտումով և, որպես հետևանք, քաղբանտարկյալների գոյությամբ,
3. Ընտրախախտներին պատասխանտվության չենթարկելով, որոնցից գլխավորներն, այսօր շարունակում են գործել Հանրային ՀԽ-ում, ՀՌԱՀ-ում, ԿԸՀ-ում և ԱԺ ՊԻ հանձնաժողովում:
4. Հհկականների պարտադրած նախագծի, այլ ոչ թե Ընտրական օրենսգրքի, «քննարկումներով»:

Եվ այս բոլորը տեղի է ունենում տեղական և միջազգային, իբր շահագրգիռ, սուբյեկտների «աչքի առջև», որոնք կա′մ հարմարվել են ապօրինություններին կա′մ հոգնել են սկզբունքային գործունեությունից կա′մ, ուղղակի, չգիտեն ինչ անեն և այսպես տարիներ շարունակ մեր հասարակությանը զբաղեցնում են չիրականացվող խոստումներով`այսինքն, աջակցում են ապօրինի իշխանությունների վերարտադրմանը:

Հավանաբար, դա է պատճառը նաև, որ գրեթե բոլորը /քաղաքականագետներ, սոցիոլոգներ, ԶԼՄ-ներ, «դիմադիր և ընդդիմադիր» գործիչներ, փորձագետներ/ խոսում են առաջիկա ընտրությունների մասին, վերլուծություններ են անում, թվեր և անուններ են «խաղացնում», չանդրադառնալով, անգամ, այդ բոլորին հիմք հանդիսացող «կուսակցական դաշտին», որը, որպես այդպիսին գոյություն էլ չունի:

Այսպես, միայն հաշվի առնելով «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ և 31-րդ հոդվածի 2-րդ մասերի պահանջները, ՀՀ պետական ռեգիստրում գրանցված «կուսակցական դաշտն», առնվազն, ըստ մեր տեղեկությունների, իրականում ներկայանում է 8 կուսակցություններով: Մնացած, մոտ 7 տասնյակը, լուծարման ենթակա կուսակցություններ են, որոնց լուծարման համար իբր «իրավական լծակներ չունի» Արդարադատության նախարարությունը:

Ա’յ քեզ` Պետական լիազոր մարմին:

Իսկ, հաշվի առնելով, որ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները օրենքով արգելված բարեգործական գործունեություն են իրականացնում, ապա «կուսակցական դաշտը» սահմանափակվում է միայն 6 կուսակցությունով, այն են` «Ժառանգություն», ԺԿ, ՀԺԿ, ՀԿԿ, «Հանրապետություն», ՕԵԿ և վերջ:

Մնում է միայն ափսոսել այն միջոցների օգտագործմանը, որոնք վատնում են, իրականում գոյություն չունեցող մի քանի տասնյակ կուսակցությունների խորհրդակցությունների անցկացման, տարբեր հանրային խորհուրդների ձևավորման, կուսակցությունների ինչ որ խոշորացման, դաշիքների ստեղծման, քարոզչության և այլնի համար:

Պետության կողմից ճանաչված «կուսակցական դաշտում» տիրող այս ապօրինությունների վերացման ուղղությամբ պետական իրավասու մարմինների անթաքույց անգործությունը ևս, հիմք է տալիս հայտարարելու, որ առաջիկա ընտրությունները նույնպես անցկացնելու են նախորդների նման` ապօրինի:

Բայց, գուցե «խելքի գան»… ժամանակ դեռ կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում