Այսօր լրագրողները Հովիկ Աբրահամյանից փորձեցին ճշտել, թե բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու հնարավորությունները սպառվա՞ծ են, թե՞ ոչ։
«Ես գտնում եմ, որ հանրապետության նախագահը գնաց ընդառաջ, և բազմաթիվ մարդիկ ազատ արձակվեցին։ Այնպես որ, դա կարող է շարունակական պրոցես լինել։ Ավելին` կողմնակից եմ, որ լինի շարունակական, և բոլոր տարբերակներով եմ համաձայն։ Հիշեք, որ ամեն ինչ էլ հնարավոր է այս արագ փոփոխվող աշխարհում»։