Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Մուֆտա տեղը տփոց կերանք խնամիս ու ես»

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր խորհուրդ է տվել իր խնամի Գագիկ Ծառուկյանին, որ 2013 թվականի նախագահի ընտրությանը սատարի Սերժ Սարգսյանին:

Հովիկ Աբրահամյանին, անշուշտ, իր խնամու հանդեպ հոգատարությունը չէ, որ դրդել է այդպիսի խորհրդի: Հովիկ Աբրահամյանն, ամենայն հավանականությամբ, հոգատարություն է ցուցաբերել իր իսկ հանդեպ: Ըստ երևույթին այն, որ ինքը Գագիկ Ծառուկյանի խնամին է, Աբրահամյանին իշխանության առաջ դնում է բավական ծանր կացության առաջ: Նա հասկանում է, որ Սերժ Սարգսյանին չսատարելն իր համար լավ հեռանկար չի խոստանում, առավել ևս, որ վերջին ամիսներին թե՛ խոսակցություններն են շատացել այն մասին, որ Հովիկ Աբրահամյանի դերն իշխանական և ՀՀԿ-ական հիերարխիայում նվազում է, թե՛ իրադարձություններն են այդ մասին վկայում:

Օրինակ` բանակի օրվա հանդիսություններում Հովիկ Աբրահամյանը Սերժ Սարգսյանի կողքին չէր: Ազգային ժողովը պարզաբանեց, թե նա արձակուրդում էր: Բայց զարմանալին հենց այն է, որ Հովիկ Աբրահամյանը արձակուրդ էր գնացել հենց այն պահին, երբ կար Սերժ Սարգսյանի կողքին հանրությանը ներկայանալու առիթ, որ վերջ դնի իր դերակատարության նվազման մասին հայտարարություններին: Բայց նա այդ առիթն օգտագործելու փոխարեն, հանկարծ վեր է կենում և գնում արձակուրդ:

Այդպիսով, հասկանալով, որ Սերժ Սարգսյանին չսատարելը իր համար կարող է բավական ծանր հետևանք ունենալ, Հովիկ Աբրահամյանը նաև գիտակցում է, որ իր համար ոչ պակաս ծանր կարող է լինել, եթե հանկարծ իր խնամի Գագիկ Ծառուկյանը որոշի, այդուհանդերձ, չսատարել Սերժ Սարգսյանին նախագահի 2013 թվականի ընտրությանը:

Ըստ երևույթին, իշխանությունը Ծառուկյան-Աբրահամյան խնամիական կապը փորձում է գործածել Աբրահամյանի վրա բարոյական ճնշում բանեցնելու համար, նրան անընդհատ մեղադրելով, որ իր խնամին, այսպես ասած, հակառակ ճամբարից է: Բայց եթե իշխանությունն այդ առումով ոչինչ չանի էլ, ապա իշխանական առկա ավանդույթներն ու տրամաբանությունը լավ իմացող Հովիկ Աբրահամյանը գրեթե վստահ է, որ եթե Ծառուկյանը դեմ գնա և չսատարի Սերժ Սարգսյանին, ապա Սերժ Սարգսյանը կկորցնի վստահությունը նաև Աբրահամյանի հանդեպ և նրան անընդհատ կկասկածի խնամի Ծառուկյանի հետ «հանցավոր» գործակցության համար:

Բայց արդյո՞ք այդքան լուրջ է հեռանկարը կամ վտանգը, որ Ծառուկյանը կարող է չսատարել Սերժ Սարգսյանին: Այդ դեպքում հարց է առաջանում` իսկ ո՞ւմ է սատարելու: Կարծես թե այդ հարցին չկա որևէ տրամաբանական պատասխան, որը կտեղավորվեր թե՛ Հայաստանի ներքաղաքական, թե՛ Հայաստանի շուրջ ու աշխարհում առկա արտաքին քաղաքական դասավորությունների տրամաբանության մեջ: Ծառուկյանն ինքը նախագահ դառնալու որևէ շանս չունի, եթե նրա մրցակիցը լինի Սերժ Սարգսյանը:

Մնում է կարծես թե երկու տրամաբանական տարբերակ` նա կամ սատարում է ընդդիմության թեկնածուին, կամ էլ Ռոբերտ Քոչարյանին: Բայց արդյո՞ք վերջինս կդնի իր թեկնածությունը 2013 թվականի նախագահի ընտրությանը: Այժմ չկան դրա տեսանելի հիմքերը կամ նախադրյալները, բայց իրադարձությունները վերջին շրջանում սկսել են բավական արագ ու անակնկալ զարգացումներ մատուցել և չի բացառվում, որ Հայաստանի հասարակությունն էլ մի այդպիսի անակնկալի ականատես լինի: Բայց Ռոբերտ Քոչարյանն էլ որևէ շանս չունի, եթե առաջադրվում է նաև Սերժ Սարգսյանը: Քոչարյանը նույնիսկ առանց դրա էլ կարծես թե շանս չունի, քանի որ հասարակության շրջանում նրա վարկանիշը բավական ցածր է, իսկ միջազգային աջակցություն նա այժմ ակնհայտորեն չունի, գոնե առայժմ:

Այդ իմաստով շատ ավելի հավանական է, որ հաջորդ նախագահի ընտրությունը Քոչարյանն այսպես , թե այնպես բաց կթողնի և կփորձի պատրաստվել այն ժամանակի ընտրությանը, երբ Սերժ Սարգսյանն այլևս չի կարող առաջադրվել: Այսինքն` Քոչարյանը այժմ կաշխատի ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ անմիջապես, այլ նրա հնարավոր բոլոր ժառանգորդների դեմ, որպեսզի չձևավորվի ուժեղ ժառանգորդ, և Սերժ Սարգսյանը ստիպված լինի իր երկու ժամկետից հետո կանգնել ժառանգորդի դեֆիցիտի առաջ և դիմել Քոչարյանի օգնությանը: Իսկ Սերժ Սարգսյանի համար այդ հեռանկարը ցանկալի չէ, քանի որ պաշտոնը վերստին զիջելով Քոչարյանին, նա այլևս երբեք չի վերադառնա դրան, որովհետև Քոչարյանը միևնույն ժառանգորդին երկրորդ անգամ չի ընտրի: Ավելին, Սերժ Սարգսյանը «երկրորդ» Ռոբերտ Քոչարյանի մոտ արդեն չի կարող մնալ «առաջին» Սերժ Սարգսյանի կարգավիճակով և ձեռք կբերի էլ ավելի թույլ կարգավիճակ:

Ահա թե ինչու Սերժ Սարգսյանի համար ռազմավարական խնդիր է թուլացնել Ռոբերտ Քոչարյանին և այն ամենը, ինչ կարող է նրան օգնել քաղաքական հնարավոր վերադարձը իրականություն դարձնելուն: Իսկ «Բարգավաճ Հայաստանն» ու Գագիկ Ծառուկյանը կարող են դրան օգնել: Սակայն դա չի նշանակում, որ նրանք այժմ անպայմանորեն հենց դրանով էլ զբաղված են: Իրականում Ծառուկյանն այժմ փորձում է ինքն իրեն օգնել և հրաժարվելով սատարել Սերժ Սարգսյանին` առայժմ, փորձում է պարզապես իր համար մանևրի տեղ ապահովել 2012 թվականի խորհրդարանի ընտրության համար, հնարավորինս ծանրակշիռ բաժնեմաս պոկելով Սերժ Սարգսյանից: Բայց գրեթե աներկբա է, որ Ծառուկյանը ի վերջո հենց Սերժ Սարգսյանին էլ սատարելու է, երբ 2013 թվականին ստանա իր ուզածը կամ այն, ինչով կարող է գոհանալ: Եվ հենց ստանալու համար էլ նա այսօր փորձում է ցույց տալ, որ կարող է և չսատարել Սերժ Սարգսյանին: Այսինքն` նա Սերժ Սարգսյանից գին է ուզում դրա համար:

Իսկ կարո՞ղ է, արդյոք, Սարգսյանը չվճարել այդ գինը: Ի՞նչ է անելու Ծառուկյանը, եթե հանկարծ Սերժ Սարգսյանը հրաժարվի նրա հետ պայմանավորվելուց: Արդյո՞ք Ծառուկյանի համարձակությունը և ամրությունը կբավականացնեն դառնալ ընդդիմություն: Չէ՞ որ նա խոշոր գործարար է, իսկ Հայաստանում խոշոր գործարարները շատ խոցելի են լինում հարկային հարձակումների առաջ, եթե իշխանությունը դա ցանկանում է: Այստեղ արդեն օրենք և իրավունք չի գործում` սնանկացնում են, սեփականազրկում են, և վերջ:

Բայց նաև հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն այդ դեպքում փորձում պայմանավորվել Ծառուկյանի հետ, ոչ թե ուղղակի սպառնում և վերջնագիր ներկայացնում նրան: Այստեղ, իհարկե, գլխավոր պատճառներից մեկը, թերևս, այն է, որ իշխանական համակարգում միայն Ծառուկյանը չէ, որի վրա Սերժ Սարգսյանը չունի լիարժեք հսկողություն, և որի հետ ունի խնդիրներ: Հայաստանի իշխանական համակարգը այժմ բավական խայտաբղետ մի պատկեր է հիշեցնում թեկուզ հենց Սերժ Սարգսյանի քթի տակ` ՀՀԿ-ում և հենց անմիջապես նախագահի նստավայրում, որտեղ մի քանի թիմեր պայքարում են ազդեցության համար:

Այդ պայմաններում Սերժ Սարգսյանի համար գործնականում անհնար է միարժեք դիրքերից խոսել Ծառուկյանի հետ: Ըստ ամենայնի Ծառուկյանն էլ հենց փորձում է օգտագործել Սերժ Սարգսյանի անմիջական շրջապատում առկա բզկտվածությունը` խուսափելու համար նրան սատարելու միարժեք հայտարարությունները Սերժ Սարգսյանին էժան «վաճառելուց»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում