Գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանն ու Գրիգոր-Սևակ Մխիթարյանը կմասնակցեն փետրվարի 8-ին Մոսկվայում մեկնարկող 67 հազար եվրո մրցանակային ֆոնդ ունեցող Aeroflot Open 2011 փառատոնի գլխավոր մրցաշարին:
Նշենք, որ Aeroflot Open 2011-ի հաղթողը կստանա 20 հազար եվրո, երկրորդ մրցանակակիրը` 10 հազար, երրորդը` 7 հազար, չորրորդը` 4 հազար, հինգերորդը 3 հազար եվրո մրցանակ:
Aeroflot Open 2011-ի B և C մրցաշարերին կմասնակցեն մի խումբ այլ հայ շախմատիստներ: