1920թ. այս օրը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի, ՀՅԴ անդամ Արամ Երկանյանն ահաբեկեց է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն:
Արամ Երկանյանը ծնվել է 1900թ. Կարինում: 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ նրան հաջողվում է խուսափել տեղահանումից և անցնել Կովկաս: 1917թ. կամավոր զինվորագրվում է, 1918թ. նշանակվում ռազմակայանի պետ Կարին-Դերջան ճանապարհին, որին վստաhված էր ռուս զորքերի թողած պահեստների պահպանումը:
1918թ. մայիսին մասնակցում է Բաշ-Ապարանի ճակատամարտին որպես դասակի հրամանատար: 1921թ. ապրիլի 17-ին «Նեմեսիս» գործողության շրջանակում Բեռլինում Արշավիր Շիրակյանի հետ ոչնչացնում է երիտթուրքական գործիչներ Բեհաեդդին Շաքիրին և Ջեմալ Ազմիին:
Մահացել է 1934թ. Կորդոբայում (Արգենտինա):











































