Ինչպես տեղեկացնում է News.armeniatv.com–ը, հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, հունիսի 18-ին Երևանում տեղի է ունեցել ավտովթար։ 20.30-ի սահմաններում Կիևյան փողոցում «Արցախբանկի» դիմաց «Լեքսուս» մակնիշի 87 TM 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 39-ամյա Արմեն Օլքինյանը բախվել է 57-ամյա Լևոն Թումասյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 11 ԼՏ 822 համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է իր առջևով ընթացող 28-ամյա Գագիկ Համբարձումյանի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի 26 ԼՕ 804 համարանիշի ավտոմեքենային։
«ՎԱԶ 2106»–ի ուղևորուհուն տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանը։
3 մեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման վայր։
Դեպքի վայր են ժամանել նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի











































